13.10.2017 07:46 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Արագ ու սիրուն

Բյութի-բառարան. դեմքի համար հետխնջույքային SOS-միջոցները (մաս II)

Բյութի-բառարան. դեմքի համար  հետխնջույքային SOS-միջոցները (մաս  II)

Մի փոքր խնջույքը ոչ ոքի չի խանգարի, դա գիտեն բոլորը։ Սակայն, որպես կանոն, նմանատիպ երեկույթները հաճախ ձգվում են մինչեւ լուսաբաց։ Հարկավ, շատերը մոռանում են հաջորդ օրվա հետեւանքների մասին, որոնք արտահայտվում են միայն դեմքին՝ հոգնածություն, այտուցվածություն, գունատություն, գրգռվածություն, քնկոտություն, կարմրություն։

Ներկայացնում ենք նորույթների հավաքածու, որոնք կօգնեն առավոտյան թարմ տեսք ունենալ՝ անկախ երեկույթ-խնջույքի մասշտաբներից։  

YSL BEAUTY, Touche Eclat Le Cushion կուշոն։ Touche Eclat-ն արդեն 25 տարի է, ինչ շուկայում է։ Այժմ քոնսիլեր-հայլայթերը դարձել է կուշոնի տեսքով տոնային միջոց։ Սպունգային մակերեսը բաժանված է տարբեր հյուսվածքներով 2 մասի, ինչը թույլ է տալիս տարբեր կարգի խտություն եւ փայլ ստանալ։

ROUGE BUNNY ROUGE, Shadow Play կոնտուրինգի համար էմուլսիա։ Կոնտուրինգի արվեստը նոր մակարդակի է հասել։ Ի տարբերություն խիտ քսուքային միջոցների` այս էմուլսիան դեմքին բնական ստվերներ է պատկերում։ Վարդագույն ենթատոնով ումբրայի ունիվերսալ երանգը հարմար է ցանկացած դեմքի։ Միջոցը օգնում է առավոտյան տեսքին թարմություն հաղորդելու համար։

WYCON, Exotic Fruit Eye Palette ստվերաներկերի պալետ։ Լիմիտավորված ստվերաներկերի գլխավոր առանձնահատկությունը ունիվերսալությունն է։ Երեկոյան նրա օգնությամբ հեշտությամբ կարելի է տարբեր տեսակի եւ տրամադրության աչքեր պատկերել։ Այս ստվերաներկերով հեշտությամբ կարելի է թաքցնել կոպերի հոգնածությունը, այդ մասին հոգում են 10 հյութեղ ու չեզոք երանգները։

GIVENCHY, Noir Interdit մոդելավորող ծավալուն տուշ եւ Base Mascara Perfecto տուշային բազա։ Նոր խոզանակը թեքվում է 90 աստիճանով եւ ներկում է յուրաքանչյուր թարթիչը։ Սակայն թարթիչները ոչ միայն երկար ու խիտ են դառնում, այլեւ սեւ վարդի յուղն ու վիտամինները լցնող էֆեկտ են ստեղծում։ Բազան զօր ու գիշեր ստիմուլացնում է թարթիչների աճը։

NARS, Orgasm կարմրաներկ եւ շրթներկ։ Աշխարհի ամենաճանաչելի բյութի-միջոցներից մեկը նոր արտացոլմամբ է հանդես եկել։ Լիմիտավորված տուփի մեջ կոմպակտ կարմրաներկին ավելացել է այտերի ֆլյուիդը եւ վարդա-դեղձագույն երանգի շրթներկը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30