21.02.2017 09:01 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հիշողության կորուստ

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, որ հիմա գլխավորում է «Համախմբում» կուսակցությունը, կարծես թե հիշողության հետ խնդիրներ ունի. բայց սա ոչ թե ֆիզիոլոգիական պատճառով, այլ՝ որովհետեւ Հայաստանում նախընտրական վիճակ է, եւ նա գերադասում է մոռանալ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, երբ ինքն էլ այդ իշխանության մաս էր։

Բանն այն է,որ 2008թ. մարտի 1-ի լուսադեմին խաղաղ ցուցարարների վրա իշխանությունների հարձակումներն ու բռնությունները, արդեն երեկոյան տասը քաղաքացու սպանդը եւ հարյուրավոր քաղբանտարկյալների ձերբակալություններն արդարացրած Վարդան Օսկանյանն այսօր հայտարարում է, թե ինքը դեմ է երկրում քաղբանտարկյալների առկայությանը, եւ եթե իրենք իշխանության գան, ապա Հայաստանում կբացառվի քաղբանտարկյալների գոյությունը։  «Իմ ժամանակ, եթե եղել են քաղբանտարկյալներ, դատապարտելի է։ Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում։ Եթե անուններ տաք, կարող է...։ Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել այդ բոլորին»,- ասել է նա եւ հավելել,- «Ես «Համախմբում» կուսակցության անունից կարող եմ ասել, որ Հայաստանում, այո, միանշանակ, քաղբանտարկյալներ կան»։ Օսկանյանին չէր խանգարի հիշել, թե ինչպես էր ինքը 2008թ, միջազգային կառույցների ներկայացուցիչների մոտ փորձում արդարանալ մարտի 1-ի ձերբակալվածների հետ կապված, փորձում էր նրանց համոզել, թե այդ մարդկանց չճանաչեն քաղբանտարկյալ։ Այնինչ այսօր, ընդհակառակը, նա չի հիշում կատարվածը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31