«Այդ առարկան առնվազն պետք է ֆակուլտատիվ լինի, բայց ավելի լավ կլինի, եթե այն ընդգրկվի հիմնական ծրագրում»,-կարծիք է հայտնել Միխալկովը։
ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին կինեմատոգրաֆիայի բաժանմունքին խնդրել է ֆիլմերի ընտրակարգ մշակել, որտեղ ընդգրկված կլինեն համաշխարհային կինոյի գոհարները, ընդ որում` ռուսական ֆիլմերի համար քվոտայի պարտադիր սահմանմամբ։
Ոմանք առաջարկել են ֆիլմերի ցանկն այնպես կազմել, որ այն բաց լինի նոր առաջարկների համար ու ներկայացվի հանրային քննարկման։ Մշակույթի նախարարության կողմից ձեւավորած Հանրային խորհրդի առաջին նիստում այս նախաձեռնությունը կարեւոր, բայց ոչ առաջնահերթ են համարել, գրում է НГ-ն։