15.09.2017 02:45 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Վլադիմիր Գասպարյանը, Սիլվա Համբարձումյանն ու Երիցյանի շքեղ առանձնատունը

«ՉԻ» տեղեկություններով՝ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ, գործարար Ալբերտ Երիցյանի Մոնումենտում գտնվող շքեղ առանձնատունը նրա ձեռքից ուղղակի խլել են։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Երիցյանը առանձնատունը ցանկացել է վաճառել 4,5 միլիոն դոլարով, երբ հայտնվել է հանրությանը քաջածանոթ գործարար Սիլվա Համբարձումյանը եւ առաջարկել է 4 միլիոն դոլար, եւ Երիցյանը համաձայնել է։

Հետագայում պարզվել է, որ մինչեւ առքուվաճառքի պայմանագրի կնքելը, հայտնի տիկինը տունը համարելով իրենը, չգիտես ինչու որոշել է այն վաճառել 3 միլիոն դոլարով, ոչ ավել ոչ պակաս ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։

Մեր տեղեկություններով՝ այնուհետեւ Երիցյանի հետ ուղիղ կապի մեջ է մտել Վլ.Գասպարյանը եւ ասել, որ առանձնատունը ինքն է գնում եւ պատրաստ է այն գնել 2,5 միլիոնով։ Երիցյանը ստիպված համաձայնել է։ Թե հետագայում ինչ ոստիկանական մեթոդներ են կիրառել Երիցյանի հանդեպ, հայտնի չէ, բայց առանձնատան գումարը նա այդպես էլ չի պահանջել ու չի ստացել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31