14.03.2017 06:41 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Բեզարած Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ՃԱՊՈՆԻԱ։ Ֆուկուսիմայում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 50 կմ ջրի խորության տակ։ Ցնցումները զգացվել են նաեւ Միյագի, Իբարակի, Սաիտամա, Տիբա եւ Տոկիո քաղաքներում։

ՄԱԴԱԳԱՍԿԱՐ։ «Էնավո» ցիկլոնի հետեւանքով ամենաքիչը 50 մարդ զոհվել է, 180-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ վնասվածքների պատճառով 116,000 մարդ ժամանակավորապես լքել է իրենց տները, մոտ 53,000-ը գտնվում է հատուկ կացարաններում։ Ընդհանուր առմամբ, բնական աղետը ավելի քան 176,000 մարդու է վնասել։ Հայտնի է, որ քամու ուժգնությունը հասել է 300 կմ/ժ արագության։

ՀՆԴԿԱՍՏԱՆ։ Չխաթիսգարհ նահանգում մաոյական զորայինների հարձակման հետեւանքով  Կենտրոնական ռեզերվի ոստիկանական ուժերի (CRPF) ամենաքիչը 11 աշխատակից է զոհվել, եւս 5-ը  տարբեր մարմնական վնասվածքներ է ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել Սուքմա շրջանում. զորայինները հարձակվել են ոստիկանական պարեկի վրա եւ զենք տարել։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Հոսթ շրջանում զինված մարդիկ հարձակվել են զինվորական օդանավակայանի վրա։ «Բախումները շարունակվում են»,- ասվում է հայտարարության մեջ։ Զոհերի մասին տեղեկատվություն չի հայտնվում։

Երկրի հարավ-արեւելյան մասում 2 իրավապահների իրականացրած հարձակման հետեւանքով 8 ոստիկան է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Զաբուլ նահանգի հսկիչ անցակետում։ Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել՝ իրենց հետ մի քանի միավոր զենք տանելով։ Նման հարձակումներ իրականացնում են այն իրավապահները, որոնք կապեր ունեն այս կամ այն խմբակցության հետ։

ԵԹՈՎՊԻԱ։ Ադիս-Աբեբայի շրջակայքում աղբանոցի փլուզման հետեւանքով զոհերի թիվը հասել է 46-ի, մոտ 28 մարդ վիրավորվել է։ Ըստ տվյալների, մահացածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են։ Աղբանոցը քաղաքի ծայրին գտնվում էր ավելի քան 50 տարի. վերջին տարիներին աղբն այլ վայր էր թափվում, սակայն ֆերմերները վիճարկել են նոր վայրը, եւ աղբը կրկին քաղաքի ծայրամաս էր տարվում, ինչը փլուզման է հանգեցրել։ Միջադեպի պահին աղբանոցում 150 մարդ է գտնվել. փրկարարներին հաջողվել է փլատակների տակից 37 մարդ դուրս բերել, մի քանի տասնյակ մարդիկ դեռեւս գտնվում են փլատակների տակ։

ԻՐԱՔ։ Մոսուլի շրջակայքում Բադուշ բանտի տարածքում իրաքյան աշխարհազորայինները մասսայական գերեզման են հայտնաբերել, որում կարող են գտնվել 2014 թվականին «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության կողմից սպանված 500 զոհի մասունքները։ Տեռորիստները Բադուշ բանտը գրավել են 2014 թվականի հունիսին՝ այնտեղի մուսուլման-շիիթական կալանավորներին գնդակահարելով։

Մոսուլի արեւմտյան մասում «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության դիրքերին հասցրած ավիահարվածների արդյունքում արտասահմանյան մի քանի տեխնիկական մասնագետներ են ոչնչացվել, ովքեր համագործակցել են տեռորիստների հետ։ Զոհերից մեկը ավիացիոն ինժեներ Աբու Մոհամեդ ալ-Ռուսին է, ով ծագումով ռուս է։ Մահացածների թվում են նաեւ ավտոմատիզացիայի թունիսա-ֆրանսիացի մասնագետ, Mercedes-ի նախկին աշխատակից Աբու Օմար ալ-Ֆարանսին, տեռորիստների զինման մոդեռնիզացիայի մասնագետ Աբու Աեշան։

ԵՄԵՆ։ Սաուդյան Արաբիայից ղեկավարվող  կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 22-ի, տասնյակ մարդիկ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել։ Հայտնի է, որ մահացածները խաղաղ բնակիչներ են։

ՀԱԻԹԻ։ Հոնաիվ քաղաքում ավտոբուսի վարորդը մեքենայի տակ ավելի քան 30 մարդ է գցել։ Ըստ վկաների, սկզբում ավտոբուսի վարորդը 2 հետիոտնի է գցել մեքենայի տակ, որոնցից մեկը զոհվել է։ Վթարի վայրից փախուստի  փորձ կատարելիս, տղամարդը բախվել է փողոցային երաժիշտների խմբին։ Ընդհանուր առմամբ, միջադեպից 34 մարդ է զոհվել, եւս 15-ը տարբեր վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Ինքնասպանություն գրավի դիմաց՝ նախորդ արդար ընտրությունների արդյունքների արդյունքը։ Շարունակելի...

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30