06.07.2017 07:54 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Հուլիսյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

<em>Ճակատագրական գայթակղություն</em>
Ճակատագրական գայթակղություն .

Հուլիսը չի կարելի կինոնորույթներով հարուստ ամիս անվանել, սակայն այս ամիս վարձույթում ժապավեններ կլինեն, որոնց մասին բոլորը վաղուց էին խոսում. սուպերհերոսներով ֆրանշիզներից մինչեւ Կաննի կինոփառատոնի մասնակից-ֆիլմ: Ներկայացնում ենք այս ամսվա բոլոր հետաքրքիր կինոպրեմիերաները, որոնց շրջանակներում իրենց խաղով մեծ էկրաններին հանդես կգան Նիկոլ Քիդմանը, Քոլին Ֆարելը, Քրիստեն Դանսթը, Շառլիզ Թերոնը, Էլ Ֆանինգը, Թոմ Հարդին, Ջեյմս Ֆրանկոն, Փամելա Անդերսոնը, Ջենիֆեր ԳարներըՄայքլ Կիտոնը, Ռոբերտ Դաունի կրտսերը, Գվինեթ Փելթրոուն, Թոմ Հոլանդը եւ այլ հոլիվուդյան հայտնի աստղեր:

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

06.07- «Սարդ-մարդը. Վերադարձ տուն»/ Spider-Man: Homecoming

Սա պոպուլյար ֆրանշիզի երկրորդ վերաթողարկումն է, որի սյուժեի կենտրոնում սովորական դպրոցական Փիթեր Փարքերն է, ով, ռադիոակտիվ սարդի խայթումից հետ հատուկ ունակություններ է ձեռք բերում: Սակայն նա մոլորակի միակ սուպերհերոսը չէ: Սարդ-մարդն արդեն հասցրել է ծանոթանալ «Վրիժառուների» թիմի հետ, որոնցից մեկը առավել հեռատես եւ հաստատակամ է: Երկաթե մարդը Սարդին տեսել է գործի մեջ եւ հիմա փորձում է դառնալ նրա դաստիարակը: Փիթերը փորձում է ապրել սովորական կյանքով, սակայն նա ստիպված է կրել իր կապույտ-կարմիր կոստյումը, որպեսզի հակադարձի նոր չարին, ով սպառնում է ոչնչացնել այն ամենն, ինչ թանկ է նրան: Դերերում՝ Թոմ Հոլանդ, Ռոբերտ Դաունի կրտսեր, Մայքլ Կիտոն, Մարիսա Թոմեյ, Ջոն Ֆավրո, Գվինեթ Փելթրոու, Զենդեյա Քոուլման:

06.07- «Ամեն ինչի մեղավորը ջրարջն է»/ Wakefield

Ֆիլմի գլխավոր հերոսը Հովարդ Ուեյքֆիլդն է, ով հաջողակ իրավաբան է եւ ընտանիքի օրինակելի մարդ: Սակայն մի անգամ  նրա կյանքը կտրուկ փոխվել է . աշխատանքից տուն վերադառնալիս Ուեյքֆիլդը ընկել է լկտի ջրարջի հետեւից, որը նստած էր նրա ճանապարհին: Հովարդը հանկարծակի հայտնվել է լքված տան վերնահարկում, որտեղից երեւում են նրա տան հյուրասենյակի պատուհանները... Դերերում՝ Բրայան Քրենսթոն, Ջենիֆեր Գարներ, Բեվերլի Դ'Անջելո, Ջեյսոն Օ’Մարա, Իեն Էնթոնի, Իսահակ Լեյվա:

06.07- «Ռոուզվուդի ինստիտուտը»/ The Institute

Թրիլլերի գործողությունները տեղի են ունենում XIX դարում, Բալթիմորում: Ուշադրության կենտրոնում է Իզաբել Փորթերը, ով ծանր է տանում ծնողների վաղաժամ մահը: Հանգստություն փնտրելիս աղջիկը օգնության է դիմում Ռոուզվուդի ինստիտուտի մասնագետներին: Այդ պահից նա կասկածում է, որ կառույցի գեղեցիկ ֆասադի հետեւում ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում. հիվանդների վրա անձի մոդիֆիկացման ու գիտակցության կառավարման պսեվդոգիտական էքսպերիմենտներ են կատարում: Դերերում՝ Ջեյմս Ֆրանկո, Էլլի Գալերանի, Թիմ Բլեյք Նելսոն, Լորի Սինգեր, Վինսենթ Ալվաս, Փամելա Անդերսոն:

13.07- «Կապիկների մոլորակ. Պատերազմ»/ War for the Planet of the Apes

Սա հռչակավոր դիմադրության կուլմինացիան է. էպիկական մարտում որոշվելու է, թե ով է կառավարելու Երկրում, մարդիկ, թե կապիկները: Գենետիկորեն մոդիֆիկացրած կապիկների բանակը ստիպված է մարդկանց զորքի դեմ մահացու մարտին մասնակցել, որը ղեկավարում է դածան գնդապետը: Մեծ կորուստներից հետո  կապիկների առաջնորդ Կեսարը անձնական պայքար է սկսում՝ ֆինալում գլխավոր մեղավորի հետ մարտնչելով: Դերերում՝ Թոբի Քեբել, Էնդի Սերկիս, Վուդի Հարելսոն, Ջուդի Գրիր, Սթիվ Զան, Ամայա Միլլեր:

13.07- «Կրակոց դեպի դատարկություն»/ Shot Caller

Ֆիլմը պատմում է գանգստերի եւ հանցախմբի ղեկավարի պատմությունը. բանտից դուրս գալուց հետո նա ստիպված է մրցակցել Հարավային Կալիֆոռնիայի հանցախմբի հետ: Սակայն, ժամանակի ընթացքում, մրցակցությունը իսկական պատերազմի է վերածվում, իսկ գլխավոր հերոսին մահ է սպառնում: Դերերում՝ Ջոն Բեռնտալ, Նիկոլայ Քոսթեր-Վալդաու, Լեյք Բել, Էմորի Քոեն, Ջեֆրի Դոնովան, Օմարի Հարդվիք:

20.07- «Դյունքըրք»/ Dunkirk

Ֆիլմը ստեղծված է իրական պատմության հիման վրա՝ Դյունքըրքյան օպերացիայի: Եկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին հրաշքով 330 զինվոր է  փրկվել, ովքեր շրջապատված էին հակառակորդի ուժերի կողմից: Ֆրանսիական թերակղզում թակարդի մեջ ընկած` նրանք դատապարտված էին մահվան, սակայն ճակատագիրը այլ կերպ է վարվել նրանց հետ: Դերերում՝ Թոմ Հարդի, Կիլիան Մյորֆի, Քենեթ Բրանա, Հարրի Սթայլս, Ջեյմս Դ’Արսի, Բրայան Վերնել, Ջեկ Լաուդեն, Մարկ Ռայլենս:

20.07- «Ամիթիվիլի սարսափը. Զարթոնք»/ Amityville: The Awakening

Սա 1979 թվականի ֆիլմի ռեմեյքն է: Ջոնի միայնակ մայրը երեխաների (Բելլի, Ջուլիետայի եւ կոմայի մեջ գտնվող նրա երկվորյակ-եղբայր Ջեյմսի) հետ նոր տուն է տեղափոխվում: Ժամանակի ընթացքում տանը տարօրինակ եւ վախեցնող բաներ են կատարվում: Բելլը սկսում է կասկածել , որ մայրը նրան ամեն ինչ չի պատմել եւ շուտով հասկանում է, որ նրանք Ամիթիվիլի տխրահռչակ տուն են տեղափոխվել: Դերերում՝ Բելլա Թոռն, Քամերոն Մոնահեն, Ջենիֆեր Ջեյսոն Լի, Ջենիֆեր Մորիսոն, Թոմաս Ման, Քերթվուդ Սմիթ:

27.07- «Ժամանակի մատրիցա»/ Before I Fall

Թրիլլերի գլխավոր հերոսուհին սուպեր աղջիկ Սամանթան է։ Նա այն անձանցից է, ում «հաջողակ» են ասում, սակայն այդ օրը ինչ-որ բան այնպես չի ընթացել, գումարած մայրուղու վրա տեղի ունեցած վթարը... Սամանթան ժամանակի մատրիցայի մեջ է ընկել եւ հիմա ստիպված է անընդմեջ ապրել այն ուրբաթ օրվա սարսափը։ Սովորական կյանքին վերադառնալու համար  նա պետք է գտնի սխալը եւ ուղղի այն։ Սակայն ամեն անգամ աղջիկն ինչ-որ բան այնպես չի անում։ Դերերում՝ Զոի Դոյչ, Հոլսթոն Սեյջ, Լոգան Միլեր, Կիան Լոուլի, Ելենա Կամպուրիս, Էրիկա Թրեմբլեյ։

27.07- «Պայթուցիկ շիկահեր»/ Atomic Blonde

Թագուհու հետախուզական գաղտնի ծառայության գործակալ Լորեյն Բրոտոնը «ադամանդների» թվում է: Բացի այդ, նա սեքսուալ է, պայթյունավտանգ է եւ անկատարելի միսիաների ժամանակ իր ունիկալ կարողությունների ողջ զինանոցն է օգտագործում: Հերթական առաջադրանքի ժամանակ նա ստիպված է միանալ գաղտնի գործակալ Դեվիդ Փերսիվալին, ում հետ միասին նրանք ստիպված են անցնել լրտեսական մահացու խաղերի միջով: Դերերում՝ Շառլիզ Թերոն, Սոֆիա Բուտելլա, Ջեյմս ՄակԷվոյ, Ջոն Գուդման, Բիլ Սարսհարդ, Թոբի Ջոնս, Էդի Մարսան:

26.07- «Ճակատագրական գայթակղություն»/ The Beguiled

Սոֆիա Կոպոլոյի նոր աշխատանքը Կաննի կինոփառատոնի դափնեկիր է: Ֆիլմի գործողությունը զարգանում է աղջիկների համար փակ պանսիոնատում: Նրա բնակչի կյանքը իր հանգիստ ու հավասարակշռված հունով էր ընթանում, սակայն ամենը փոխվեց այն պահից, երբ օգնություն ու տանիք փնտրող մարդը մտավ նրա դարպասներից ներս: Այդ  պահից, աշխարհից թաքնված առանձնատունը ճակատագրական գայթակղության գերին է դարձել: Դերերում՝ Քոլին Ֆարել, Նիկոլ Քիդման, Քրիստեն Դանսթ, Էլ Ֆանինգ, Ունա Լոուրենս, Էնգաուրի Ռայս, Էմմա Հովարդ:

ԴԻՏԵ՜Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30