21.04.2017 07:22 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լինել գեղեցիկ

Բյութի-բառարան. դեմքի մաշկը վերականգնող գարնանային նորույթները

Բյութի-բառարան. դեմքի մաշկը վերականգնող գարնանային նորույթները

Գարունը իր ծաղկունքի մեջ է, եւ երկար սպասված ջերմությունն ուրախությամբ դիմավորելու համար անհրաժեշտ է մաշկին համապատասխան օգնություն ցուցաբերել։ Այս սեզոնին մաշկը վերականգնելու համար ամենաարդյունավետ միջոցները մագնիսներ, ֆոտոֆիլտրներ, նոր ձեւաչափի կավ եւ գեղեցկության համար այլ պայքարողներ են պարունակում։ Հայաստանյան կլիմայական պայմանները հաշվի առնելով, դեմքի մաշկի վերականգնումն ու առհասարակ ամբողջական խնամքը պետք է հատուկ ուշադրության կենտրոնում գտնվեն։ Ներկայացնում ենք գարնանը դեմքի մաշկը վերականգնող 10 ամենաարդյունավետ նորույթ-միջոցները։

CHANEL- Huile de Jasmine։ Դեմքի մերսման համար հասմիկի էքստրակտով վերականգնող յուղը դեռեւս 90 տարի առաջ մշակվել է Կոկո Շանելի կողմից։ Թարմացված տարբերակը ուժեղացված է կամելիայի եւ ժոժոբայի յուղերի ազդեցությամբ։ Ցերեկային քսուքի կամ տոնային քսուքի հետ խառնած յուղի մեկ կաթիլը բավական է, որ կնճիռները հարթվեն, եւ մաշկի փայլը վերադառնա։

LA PRAIRE- White Caviar Illuminating Pearl Indusion։ Անքաշ եւ գեղեցիկ շիճուկ-էլիքսիրը միանգամից 3 խնդիր է լուծում։ Այն օգնում է սթրեսի դեմ կարմրությամբ պաշտպանվող մաշկին` գլուկոզամինային թթվի օգնությամբ։ Եթե ուլտրամանուշակագույնը դեմքը պիգմենտացնում է, ապա ոսկեգույն խավիարի էքստրակտը կբացացնի այն եւ թույլ չի տա, որ նոր պիգմենտներ առաջանան։ Շրջակա միջավայրի աղտոտումը հանգեցնում է խամրած մաշկի առաջացմանը, որը նեյտրալիզացնում է միջոցում առկա C վիտամինը։ Ընդամենը  4 շաբաթ օգտագործելուց հետո շիճուկը մաշկին վերադարձնում է երիտասարդ փայլ։

SKINCEUTICALS- H.A. Intensifier։ Շտկող շիճուկ-ֆիլլերը ոչ միայն հագեցնում է մաշկը գիալուրոնային թթվով. նրա գլխավոր միսիան մաշկին սեփական գիալուրոնային թթու արտադրելու օգնության եւ նրա մակարդակը 30%-ով բարձրացնելու մեջ է։ Այս ամենն իրականանում է պրոքսիլանի, լակրիցայի էքստրակտի եւ պուրպուրային բրնձի շնորհիվ։

ERBORIAN- Glow Creme։ Փայլը դեմքի առողջության եւ երիտասարդության գլխավոր ցուցանիշն է, ինչպես նաեւ ամենադժվար հասանելին։ Այս նորույթն ապահովում է դեպի այդ տարածքներ մուտքը. մարգարտի մասնիկները աշխատում են վայրկյանների ընթացքում, հակաօքսիդանտները մաշկն ազատում են խամրած վիճակից։ Քսուքն անհրաժեշտ է դեմքին հասցնել տոնային քսուքի փոխարեն` նրա տակից կամ վրայից` որպես հայլայթեր։

KIEHL’S- Pure Vitality Skin Renewing Cream։ Դեմքի վերականգնող քսուքը 99,6%-ով բաղկացած է բնական բաղադրիչներից, այդ թվում նաեւ էմուլգատորներից եւ թանձրացուցիչներից։ Ապրանքանիշի մասնագետները 2 չեմպիոն-բաղադրիչներ են ընտրել՝ նորզելանդական մեղր եւ կորեական կարմիր ժենշենի արմատ։ Առաջինը մաշկը պաշտպանում է ազատ ռադիկալներից, իսկ երկրորդը թարմացնում է բջիջները։

SHISEIDO- Ibuki Filtering Smoother։ Մաշկի տոնն ու հյուսվածքը ակնթարթորեն հարթեցնող արդյունավետ քսուքը պայքարում է յուղոտ փայլի եւ լայնացած ծակոտիների դեմ։ Սմարթֆոններում լուսանկարները ֆիլտրացնող էֆեկտները կարող են հասանելի լինել նաեւ իրական կյանքում։ Photogenic Skin տեխնոլոգիան հարթեցնում է թերությունները, ներծծում է սեբումի ավելցուկները, քողարկում է լայնացած ծակոտիները։

DR. BRANDT- Magnetight Age-Defier։ Հակատարիքային մագնիսային դիմակը մաքրում  է դեմքի մաշկը։ Օգտագործելուց ընդամենը 15 րոպե անց դիմակն անհրաժեշտ է հեռացնել մագնիսի օգնությամբ, որը ներառված է կոմպլեկտի մեջ։ Ձգողության շնորհիվ բարակ երկաթե դիմափոշին ուժեղացնում է միկրոցիրկուլյացիան՝ մաշկից տոքսիններն ու մակերեւութային աղտոտվածությունները հանելով։ Բաղադրության մեջ պարունակող սեւ տուրմալինի բյուրեղները, եթերային յուղերն ու պեպտիդները դեմքից ջնջում են ժամանակի եւ հոգնածության նշանները։

SWISS LINE- Cell Shock Face Lifting Complex II։ Լիֆթինգ-կոմպլեքսն իր նախորդի սիքվելն է։ Նոր տարբերակը մշակված է հատուկ մեգապոլիսի բնակիչների համար։ Բուսական սպիտակուցներով Urban-Detox կոմպլեքսը բարձրացնում է մաշկի սթրեսադիմացկունությունը։ Սթրեսի բացակայության դեպքում մաշկն ազատվում է կնճիռներից, խամրած գույնից եւ պիգմենտացիայից։

I'M SORRY FOR MY SKIN- Mud Masks։ Կավով եւ գործվածքային դիմակները մաշկի համար 2 հիթեր են, որոնք վերջապես հանդիպել են մեկ տուփի մեջ։ Կորեական բրենդի նորույթը մաքրում է մաշկը եւ նեղացնում ծակոտիները՝ դեմքից հեշտությամբ ջնջվելով։ Կանաչ կավով եւ ամինաթթուներով Green Mud Mask-ը հարթեցնում է դեմքի մաշկը, իսկ սեւ կավով եւ ծնեբեկով Black Mud Mask-ը՝ խոնավացնում։

SESDERMA- Reti Age։ Ռետինոլը արդյունավետ, սակայն քմահաճ բաղադրիչ է։ Այդ պատճառով, հակատարիքային երիտասարդացնող քսուք-գելը պարունակում է 3-Retinol System համակարգ. ռետինոլի 3 տեսակի մոլեկուլներն աշխատում են բջիջի միջուկում՝ աստիճանաբար ազատվելով։ Այս ամենի շնորհիվ, կնճիռների եւ խամրած գույնի հետ պայքարն անցնում է առանց գրգռվածության։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30