23.02.2018 07:36 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Լեւոն Ալթունյանը ցանկանում է մասնավոր հիվանդանոցները վերահսկել

«ՉԻ» տեղեկություններով՝ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը վերջերս տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դժգոհել է նախարարության աշխատակիցներից, որ չեն կարողանում մասնավոր հիվանդանոցների հետ լավ աշխատել եւ դրանք պահել հսկողության տակ։

Բանն այն է, որ «մասնավորները» դուրս են Առողջապահության նախարարության վերահսկողությունից եւ ոչ մի կերպ չեն ենթարկվում այստեղ ընդունված կանոններին։ Լեւոն Ալթունյանը նախարարի պաշտոնում մեկ տարի պաշտոնավարելուց հետո փորձում է իրավիճակը փոխել ու դառնալ դրության տերը։

Նա նշում է, որ նախարարության գերխնդիրը մասնավոր հիվանդանոցները նույն դաշտ բերելն է։ Չնայած նախարարի ջանքերին, առայժմ դա նրան կարծես թե չի հաջողվում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30