«ՉԻ» ռիթմով
Դժգոհ են մնացել
«ՉԻ» տեղեկություններով՝ Արարատի մարզպետարանի կին աշխատակիցները անակնկալի են եկել։ Նրանց կանանց տոնի առթիվ ոչ ոք չի մեծարել ու շնորհավորանքի խոսքեր չի ասել նախորդ տարիների պես։
Մարզպետ Արամայիս Գրիգորյանի հրահանգով աշխատակցուհիներին
շենքի մուտքի մոտ մեկական վարդ են նվիրել, ու ամեն ինչ այդքանով ավարտվել է։