12.01.2018 07:50 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Իր արձակուրդը հարմարեցրել է շեֆի արձակուրդի հետ

«ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը իր տոնական արձակուրդը հարմարեցրել է շեֆի՝ վարչապետ Կարեն Կարապետյանի արձակուրդի հետ եւ այդ պատճառով չի կարողացել ներկա գտնվել մարզում մեկնարկած ձմեռային առաջին զորահավաքին։

Նկատենք, որ Աշոտ Ղահրամանյանը իր արձակուրդը սովորաբար նախընտրում է անցկացնել տաք եղանակին, սակայն այս անգամ նա խախտել է ավանդույթը։ Հիշեցնենք, որ վերջերս Արմավիրի մարզպետը պատասխանելով լրագրողի՝ իրեն ուղղված կենսաթոշակի մեկնելու մասին հարցին, պատասխանել էր, որ իր աշխատելու ցանկությունը տեղն  է, իրենից էլ վերեւներում դժգոհ չեն։

Մեր տեղեկություններով՝ Աշոտ Ղահրամանյանը ներդրումային պայմանագրեր է կնքել Ռուսաստանի, Իտալիայի եւ Չեխիայի հետ, որոնց կենսակոչման արդյունքում մարզում զարկ կտրվի բնակարանաշինությանը, ապրանքաշրջանառությանը, թարմ բնամթերքի արտահանմանը։ Այդ իսկ պատճառով էլ  Ղահրամանյանը չի պատրաստվում  հեռանալ մարզպետի պաշտոնից`  ներդրումային ծրագրերի իրագործումը եւ դափնիները  թողնելով իր հաջորդին։ Այնպես որ,  70-ամյա մարզպետի կենսաթոշակի անցնելու մասին խոսակցությունները  ավելորդ են։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30