16.02.2018 04:17 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Եթերային դրամաշորթություն

Հ2 հեռուստաընկերությունում շարունակվո՞ւմ է «օդից փող պոկելու» սովորույթը

Հ2 հեռուստաընկերությունում  շարունակվո՞ւմ է «օդից փող պոկելու» սովորույթը

«ՉԻ» խմբագրությունը նամակ է ստացել Արաբկիր վարչական համայնքի մի խումբ բնակիչներից, որոնք խնդրում են անդրադարձ կատարել Հ 2 հեռուստաալիքով հեռարձակվող «Օդից՝ փող» հեռոստահաղորդմանը։ Քաղաքացիները իրենց նամակում ի մասնավորի նշել են. «Ժամանակն է վերջ տալ դրամաշորթությանը։ «Օդից փող» հաղորդումը զբաղված է խաբեությամբ ու մեր ժողովրդից մեծ գումարներ է շորթում։ Այն շարունակում է իր հանցավոր գործունեությունը՝ նորից ու նորից խաբելով մեծից փոքրին։ Սա խաղ չէ, այլ ամենաիսկական խաբեություն, ինչի համար հարկավոր է պատասխանատվության ենթարկել Հ 2 հեռուստաընկերությանը»։

Հարկ ենք համարում  վերոնշյալ նամակը մեր խմբագրությանը հասցեագրող քաղաքացիներին  տեղեկացնել, որ 2016 թվականի նոյեմբերի 8-ի  «ՉԻ»՝«Օդից փող կպցնողները» հրապարակման մեջ անդրադարձել էինք երկրոդ ալիքով հեռարձակվող  վիկտորինա-շոուին։

 Նշել էինք, որ հաղորդման ընթացքում շատ պարզ հարցեր են հնչում, որոնց պատասխանելու դեպքում քաղաքացին կարող է գումար շահել։  Եվ հենց հարցերի պարզությունն էլ այն խայծն է, որից սկսվում է ողջ պատմությունը։ Իմանալով գրեթե բոլոր հարցերի պատասխանները՝ հեռուստադիտողներն առանց վարանելու զանգահարում են հաղորդավարին։ Սակայն ուղիղ եթերին միանալու համար նրանք կարող են սպասել շատ երկար։ Հաղորդման տեւողությունը մեկ ժամ է, իսկ զանգի մեկ րոպեն արժե 540 դրամ։Թե որքան մասնակից կմիանա ուղիղ եթերին, այդ թվում՝ առաջադրանքը տապալած մասնակիցները, եւ թե որքան երկար ուղիղ եթերում նրանք կշփվեն հաղորդավարի հետ, ժամանակային որեւէ սահմանափակում չկա։ «ՉԻ» լրագրողը այն ժամանակ զրուցել էր նաեւ հաղորդման ռեժիսորի հետ, որը մեր լրագրողի բազմաթիվ փաստարկներին ի պատասխան պարզաբանել էր, թե իրենք   երկու րոպեն մեկ հայտարարում են խաղի կանոնների մասին։ Իսկ կանոնները ներկայացվում են այսպես՝ «Բարեւ ձեզ, դուք միացել եք «Օդից փող» հեռուստախաղին։ Զանգի մեկ րոպեի արժեքն է 540 դրամ, ներառյալ ԱԱՀ-ն, որը հաշվարկվում է զանգի առաջին իսկ վայրկյանից։ Ձեր զանգի փաստով դուք հաստատում եք, որ լրացել է ձեր 16 տարին, որ ծանոթացել եք ու պարտավորվում եք հետեւել ինտերակտիվ հեռուստավիկտորինայի կանոններին։ Ուշադրություն, հարգելի հեռուստադիտող, ձեր հեռախոսահամարն ընդգրկվել է հեռուստախաղի ծրագրի մեջ։ Ուղիղ եթերին միացնելու պահը եւ հեռախոսահամարը ընտրվում են համակարգչային ծրագրի կողմից։ Անկախ ուղիղ եթերին միանալուց կամ  ձեր պատասխանից՝  հաշվարկված րոպեները գանձվելու են»։

Հարկ է նշել, որ չնայած շարունակվում են հեռուտաշոուի հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքներն ու դժգոհությունները, սակայն ոչ հեռուստաընկերության ղեկավարությունն է որեւէ քայլ ձեռնարկում, ոչ էլ պատկան մարմիններն են հետեւություն կատարում այս ամենի մասին։ Մի բան միայն հաստատուն է մնում, խաբվածների բանակում հիմնականում կենսաթոշակառուներն են ու անչափահասները։

Մի քանի խոսք էլ խայծը կուլ տվող հեռուստադիտողներին։ Եթե այնքան հնարավորություն ունեք, որ կարող եք ձեզ թույլ տալ նման նախագծերի մասնակցել ու որոշակի գումար նվիրաբերել Հ 2-ին, ապա բարի գործ արած կլինեք, եթե ձեր «ավելցուկ» գումարով ուղղակի բարեգործություն անեք։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30