12.06.2012 01:19 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Գործերը խառն են

Շրջանառվող լուրերի համաձայն, «Արզնի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն ֆինանսական լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Բանն այն է, որ «Արզնիի» սեփականատեր Մարատ Ջանվելյանի ու նրա որդիների հետ կապված հայտնի միջադեպից հետո շատերը Ջանվելյանների հետ հրաժարվում են պայմանագիր կնքել ու նրանց հետ աշխատել։

Տեղի բնակիչներից շատերը, ովքեր ժամանակ առ ժամանակ առիթ են  ունենում այս ընկերության հետ առնչվել, այն կարծիքին են, որ ընկերության ղեկավարները առաջնորդվում են ֆեոդալին  բնորոշ հոգեբանությամբ` կարծելով, թե բոլորը իրենց համար ստրուկ են։ Սրանից բացի, խոսակցություններ են պտտվում այն մասին, որ «Արզնին» այս տարի չի կարողացել իր ընկերության ներսում համապատասխան  ներդրումներ  կատարել, քանի որ Մարատ Ջանվելյանը անցյալ տարի իր որդիների «հերոսությունների»  համար շատ  թանկ է   վճարել։ Հիշեցնենք, որ 2011թ. մայիսին Ջանվելյանի տղաները Կոտայքի մարզի Հատիս գյուղում ծեծել էին մի խումբ գյուղացիների` չմոռանալով  նաեւ իրենց մոտ եղած հրազեններով  օդ  կրակել։  

Իսկ թե այսօր ի՞նչ ծավալներով ու ի՞նչ պայմաններում է փորձում «Արզնին» անարատ արտադրանք  ապահովել սպառողի համար, որի մասին աջ ու ձախ գովազդում է, կներկայացնենք առաջիկայում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30