27.12.2017 05:25 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Բյութի-թրենդ. 2017 թվականի պարֆումերային գլխավոր բաղադրիչները (մաս II)

Բյութի-թրենդ. 2017 թվականի պարֆումերային գլխավոր բաղադրիչները (մաս II)

Իր դասական կատարման մեջ բրաբիոնն ու վարդը բավականին վառ, ճանաչելի եւ ճնշող են հնչում: Անանուխը, սակայն, թարմության, մաքրության, ցրտի եւ ասեքսուալության մասին պատմություն է: Սակայն ոչինչ միանշանակ չէ, քանզի վարդի եւ բրաբիոնի նոտաներով բույրերն անցած տարի նախատեսված էին ոչ միայն կանանց, այլ նաեւ տղամարդկանց համար: Մեկը հավասարակշռում է մյուսին:

«Պարֆումերային շուկան ցիկլավորման սիրահար է: Այսինքն, պարֆումերներին ոգեշնչում են որոշակի բաղադրիչների հետ էքսպերիմենտները, իսկ դա, իր հերթին, թրենդներ է ստեղծում: Այժմ մեզ մոտ պահպանվում է վարդի բույրի հանդեպ թրենդը: Կարծում եմ, որ սա կապված է այն բանի հետ, որ պարֆումերներն այս նոտան ժամանակակից եւ հնչեղ դարձնելու նոր տարբերակներ են գտել: Որոշ վարդեր պահպանում են մրգային կամ կծու բնավորությունը: Սակայն ինդուստրիայում նաեւ նոր թրենդ է հայտնվել: Դա բրաբիոնն է: Անանուխը պարֆումերիայում, ռեհանի կամ կորիանդրի պես, բուրմունքի ակցենտ է ստեղծում եւ պահպանում է բույրի հիմնական գաղափարը՝ կանաչ, փայտային կամ ծաղկային պարֆումներում»,- ասում է Նյու Յորքում Firmenich ընկերության զարգացման գծով գլխավոր մենեջեր Ռոման Փոկեթը:

ՎԱՐԴ

Ըստ լեգենդի, վարդն առաջին ծաղիկն է, որից X դարում Պարսկաստանում եթերային յուղ է ստացվել: Կարծիք կա, որ վարդի յուղը ստացել է արաբ հռչակավոր բժիշկ Ավիցեննան՝ ալքիմիական էքսպերիմենտներ կատարելով: Ալքիմիայում վարդին հատուկ նշանակություն էր տրվում. կոկոններն անոթներում տաքացվում էին այլ նյութերի հետ՝ հույսով, որ մետաղից ոսկի կստացվի: Արդյունքում վարդի ջրի եւ վարդի յուղի բացահայտումն էր: Չնայած վարդերի բազմազանությանը, պարֆումերիայում պոպուլյար են վարդի միայն մի քանի տեսակները՝ damascena (բուլղարական կամ թուրքական), centifolia (հարյուրաթերթիկ), մայիսյան, ֆրանսիական (գալյան) եւ (black baccara) սեւ: Պարֆումերիայում առաջին վարդերը համադրվում էին համեմունքների, խունկի, ամբրայի եւ փայտի հետ: Բույրերը ծանր ու հագեցած էին ստացվում: 2017 թվականին պարֆումերներն աշխատել են վերարտադրել վարդի բնական մաքուր բույրը՝ այն կանաչ ու սառը շրջապատում տեղադրելով:

Francesca dell'Oro. Rosmenthe: Բույրը ստեղծել է լեգենդար Բերտրան Դյուշոֆուրը, եւ այն նվիրել է հյուսիսային ծովին ու վարդին: Ակվատիկ ակորդները միախառնվում են խնկունիի, ֆրեզիայի, պղպեղային անանուխի հետ:

Jovoy Paris. Rose Millesimee: Թարգմանաբար, վերնագիրը նշանակում է «որոշակի տարվա բերք» կամ «այն, ինչ հաջորդ տարի այլ կլինի»: Բույրի մեջ օգտագործված է 2016 թվականի վարդերի բերքը, որն այլեւս չի կրկնվի: Պարֆումեր Ֆրանսուա Էնենը մաքուր, բնական եւ բազմահնչյուն բույր է ստեղծել:

Ex Nihilo. French Affair: Բույրը շարունակում է Iconoclaste Collection գիծը եւ նվիրված է փարիզյան դենդիների էլեգանտությանը, ովքեր չեն վախենում էքսպերիմենտներից, հայտարարել սեփական անձի մասին եւ նորաձեւ թրենդեր թելադրել: Պարֆումեր Քվենտին Բիշը վերստեղծել է փարիզյան շիկը՝ որպես հիմք վարդ, մանուշակի տերեւներ, կաղնու մոխիր եւ վետիվեր վերցնելով: Դենդիի համար վարդը, գրեթե, ֆլուորեսցենտնային է ստացվել՝ մոխրով, խոտով եւ դառնությամբ: Այս պարֆումը անձրեւոտ կամ ձնոտ եղանակին առաջացած մելանխոլիայի դեմ լավագույն դեղամիջոցն է:

Haute Fragrance Company. Lady in Red: Կարմիրով լեդին միանշանակ գայթակղում է, ինչի մասին գրված է պարֆումի սրվակին, որը գունազարդել է իսպանացի նկարիչ Արթուրո Էլենը: Եթե կարմիր զգեստին մաքուր վարդի բույր ավելացվի, ապա կատարյալ կերպար կստացվի: Հենց այսպես է որոշել պարֆումեր Վինսեն Ռիկորը՝ առավոտյան վարդի բույրը ներոլիների, վարդագույն պղպեղի, հիլի եւ իրիսի հետ միավորելով:

Пушкинский музей. «105»: Մոսկվայի Պուշկինյան թանգարանի 105-ամյակի առթիվ թողարկված հուշանվերների թվում է «105» բույրը: Այստեղ հիմնական նոտան վարդն է, սակայն ունիսեքսային բնավորությամբ վերաիմաստավորված տարբերակով: Սա իր ծաղկման սկզբում սառեցված վարդն է, որը լուծված է թեթեւ թթվությամբ, լիմոնով, բերգամոտով եւ զովացուցիչ մուշկային շլեյֆով: Վարդը բազմասեզոնային եւ ունիսեքսային է ստացվել:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31