«ՉԻ» - Իհարկե, փորք-ինչ դժվար է պատկերացնել Աշոտյանին` կամուֆլյաժը հագած ու թվանքն ուսին գցած, կամ Սուրեն Զոլյանին` թշնամու գրոհը ետ մղելիս, բայց եթե իրավիճակը գնահատենք այդ տեսանկյունից, ապա դիվերսիան հաջողվել է։ Իսկ եթե «ադրբեջանական դիվերսիա» ասելով պրն Զոլյանը նկատի ուներ Հայաստանին վնաս հասցնելը, ապա պետք է նկատել, որ Երեւանի կենտրոնում «դիվերսանտների» պակաս չկա (կառավարության շենքը քաղաքի կենտրոնում է), իսկ Արմեն Աշոտյանն ընդամենը կրտսեր սերժանտ է։ Ընդ որում` դիվերսանտները բավականին հաջող գործողություններ են իրականացնում գրեթե առանց դիմադրության. բնակչությունն առայժմ անկանոն նահանջում է։
Ամեն դեպքում` կողմերին խորհուրդ կտայինք խնդիրը կարգավորել բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Իսկ Զոլյանն ու Աշոտյանը թող իրար մենամարտի հրավիրեն։