05.07.2014 17:49 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հովիկ Աբրահամյանը չէր կատակում

Մայիսի 14-ին ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպում էր ունեցել մի քանի տասնյակ խոշոր գործարարների հետ, որի ընթացքում վարչապետը տեղեկացրել էր, թե այսուհետ խաղի կանոնները փոխվում են, գործարարները պետք է ստվերից դուրս գան, հարկեր ավելի շատ վճարեն եւ այլն։

Բավական մեծ աղմուկ հանած այդ հանդիպումը իրականում լուրջ գարգացումների է բերել։ Այդ հանդիպմանը ներկա գործարարների մեծ մասը համոզված է եղել, որ Հ. Աբրահամյանի խոսքերը զուտ դեկլարատիվ բնույթ են կրում` ուղղված հասարակական դրական կարծիք ստեղծելուն, սակայն չարաչար սխալվել են։

Մեր տեղեկություններով, արդեն հուլիսի լույս 1-ի գիշերը, մի քանի հարկային-օպերատիվ խմբեր խոշոր գործարարներին պատկանող ձեռնարկություններ են մտել եւ ստուգումներ սկսել։ Ստուգումները առ այսօր շարունակվում են եւ թափ են հավաքում։ Հենց դրանով է պայմանավորված, որ վերջին օրերին խոշոր գործարարների ազդեցության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներ, կայքեր աննախադեպ հարձակում են սկսել Հովիկ Աբրահամյանի դեմ` հրապարակելով վերջինիս կենսագրության տարբեր մութ էջեր, նրա ունեցվածքը, առանձնատների լուսանկարները եւ այլն։ Հնարավոր է, որ Հայաստանում մեկնարկում է գործարարների եւ կառավարության միջեւ պայքարի թեժ փուլ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31