08.09.2017 11:36 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Մեդալ՝ լավ վարքի ու վրաերթի համար

Երեկ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի կողմից Հրազդանի քաղաքապետի որդու՝ Ռազմիկ Դանիելյանի պարգեւատրմանը, որը հոր ծառայողական մեքենայով, առանց վարորդական իրավունքի, մահվան ելքով վրաերթի էր ենթարկել 58-ամյա քաղաքացուն։

Նախարարը կոչ է արել առանձնացնել վրաերթի թեման մեդալ ստանալու թեմայից։ «Երեխան այդ մեդալը ստացել է իր առաջադիմության համար, որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալ»։

Մենք չգիտեինք, որ մարդ սպանելը՝ թեկուզ վրաերթի ելքով, առաջադիմության նշան է։ Ի վերջո, ցանկացած աշակերտի առաջադիմությունը գնահատվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաեւ՝ վարքով։ Աշխարհի ցանկացած նորմալ կրթական համակարգում է այդպես։ Բայց ոչ՝ մեզ մոտ։ Մեզ մոտ, ստացվում է, կարելի է միաժամանակ բանկ կողոպտել, մարդ սպանել, մեքենա գողանալ, բայց դա չպետք է ազդի ոսկե մեդալ ստանալու վրա։ Փաստորեն, եթե Հրազդանի քաղաքապետի որդին երկու մարդու վրաերթի ենթարկեր, երկու ոսկե մեդալ կստանար։ Առաջադիմելու տեղ կա։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30