28.06.2013 19:34 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Նավասարդ Կճոյանը գործարարների հանդիպմանը մասնակցել էր. «Հետքը» նոր փաստեր հրապարակեց

Հետաքննող Լրագրողների Hetq.am կայքը երեկ հրապարակեց Կիպրոսում օֆշորային պատմությանը վերաբերող հերթական հոդվածը, որը ծայրեծայր լի է սկանդալային փաստերով։

Հիշեցնենք, որ Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» ընկերությունը կասկածվում է գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման մեջ։ Հրապարակված փաստերի համաձայն, այդ ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եւ «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը։ Խոսքը գնում է ավելի քան 10 միլիոն դոլարի յուրացման մասին։

Նախ՝ Տիգրան Սարգսյանը, հետո Նավասարդ Կճոյանը կտրականապես հերքեցին որեւէ առնչությունը այդ ընկերության հետ։  Բայց փաստերն այնքան ծանրակշիռ էին, որ Աշոտ Սուքիասյանը ստիպված իր վրա վերցրեց հարվածը՝ հայտարարելով, թե այդ ինքն է Տիգրան Սարգսյանին եւ Նավասարդ Կճոյանին առանց նրանց իմացության բաժնետեր դարձրել, հետո Կճոյանը խոստովանեց, որ Սուքիասյանի հետ միասին Կիպրոսում է եղել։ Իսկ ահա այս նոր հոդվածից հետո Տիգրան Սարգսյանն ու հատկապես Նավասարդ Կճոյանը ստիպված պիտի լինեն մի քիչ էլ ինչ-որ բան խոստովանել։ Այդպես կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով տեղ կհասնեն։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31