12.01.2018 07:22 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նիհար ու բախտավոր

Հետտոնական ամանորի դիետա

Հետտոնական ամանորի դիետա

Ամանորի երկարատեւ առատ տրապեզայից հետո շատերն իրենց հայելու մեջ նայելիս հասկանում են, որ աղցանները, նախուտեստներն ու թխվածքն անհետ չեն անցել օրգանիզմի վրայով։

Բնական է, որ մետաղադրամը 2 երես ունի, իսկ Ամանորը՝ առավել եւս։ Մի կողմից, տոնական սեղանի տեսքով գաստրոնոմիկ անմոռացությունը, մյուս կողմից՝ տոներից հետո վատ ինքնազգացողությունն ու ավելորդ կիլոգրամները։ Այս ամենն անհրաժեշտ է արագ շտկել, քանզի կիլոգրամները հենց այնպես չեն անհետանա։ Պետք է հիշել, որ ցուրտ եղանակին մարդու օրգանիզմը ձգտում է պաշտպանվել ցրտից, ուստի աշխատում է լիցքավորվել «վառելիքով»։ Հետտոնական դիետայի ընթացքում կարեւոր է օրգանիզմից հանել տոքսինները, իսկ նրանց հետ միասին` նաեւ ավելորդ կիլոգրամները։

Մասնագետ-դիետոլոգները խորհուրդ են տալիս բեռնաթափման օրեր կազմակերպել (բանջարեղենային, խնձորային, շիլաներով, կեֆիրով)։ Ֆիզիկական ակտիվությունը նույնպես նպաստում է ավելորդ քաշի կորստին, ուստի զանկացած զբաղմունք կարող է օգտակար լինել (քայլ, հեծանիվ, դահուկներ, մարզադահլիճ, լողավազան)։ Այդ օրերին մասնագետները խորհուրդ են տալիս ուտելուց 30 րոպե առաջ 1 բաժակ ջուր խմել, քանզի դա նպաստում է ախորժակի թուլացմանը։ Անհրաժեշտ է սնվել քիչ չափաբաժիններով, օրական 4-5 անգամ, եւ ոչ մի դեպքում՝ քնելուց անմիջապես առաջ։ Ամանորին աննկատ հավաքած ավելորդ քաշից ազատվելու եւ ինքնազգացողությունը բարելավելու համար օգնության է գալիս հետտոնական ամանորի դիետան։

Այս դիետայի ընթացքում ռացիոնում արգելվում են. յուղոտ սնունդ, կենդանի ծագումով յուղեր, մակարոնեղեն, քաղցրեղեն, օսլայով բանջարեղեն, խոզի եւ այլ յուղոտ միս, ալկոհոլ։

Թույլատրվում են` շիլաներ, անյուղ միս ու ձուկ, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, մրգեր ու բանջարեղեն, հավկիթ, բուսական յուղեր։

 

ԴԻԵՏԱՅԻ ՄԵՆՅՈՒՆ.

Նախաճաշ. 1 խաշած ձու, 1 թոստ, սուրճ (առանց շաքարի)։

Երկրորդ նախաճաշ. մրգային աղցան (1 բանան+ 1 կիվի+ 1 խնձոր+ 1 նարինջ+ 100 գ մածուն)։

Ճաշ. թթվասերով բանջարեղենային ապուր, բազուկի խավիար, 1 կտոր սեւ հաց, մեղրով թեյ։

Կեսօր. ցածր յուղայնությամբ մածուն կամ 1 հատ մեծ խնձոր։

Ընթրիք. բանջարեղենային թխուկ կամ շոգեխաշած բանջարեղեն, կանաչ թեյ։

Քնելուց առաջ. լիմոնով կանաչ կամ երիցուկով թեյ։

Օրվա ընթացքում մաքուր ջրի (2-3 լ)  անսահմանափակ օգտագործումը պարտադիր է։

Հետաքրքիր փաստեր.

Առավոտյան հագնվելիս մարդը ծախսում է 40 կկալ, անկողին ծածկելիս՝ 35 կկալ։ Կահույքից փոշի սրբելիս կորում է մոտ 60-80 կկալ, սաունայում անցկացրած 2 ժամը նպաստում է 300-400 կկալի կորստին։ Լողն օգնում է ազատվել 412 կկալից, չմուշկասահքը՝ 600 կկալ, ժայռաթռիչքը՝ 750 կկալ։

ՀԱՃՈՒՅՔՈՎ ՆԻՀԱՐԵՔ։

Ցանկացած սննդակարգ ընտրելիս հիշեք, որ այն օրգանիզմի համար օգտակար կարող է լինել միայն բավարար չափով օգտագործելու եւ հետեւելու դեպքում։ Մաղթում ենք ձեզ բարձր տրամադրություն եւ հնարավորինս մարմնի քաշի իջեցում։ Արտաքին տեսքը եւ թեթեւ զգացողությունը անթերի առողջության լավագույն ապացույցներն են, իսկ խորովածն ու քյաբաբը, որպես կանոն, կսպասեն, հայեր ջան...

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30