06.10.2017 12:16 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Վերջին քաղաքն էլ ընկավ

Երեկ Իրաքի կառավարական ուժերը «Իսլամական պետության» գրոհայիններից ազատագրել են Խավիջա քաղաքն ու նրա մերձակա տարածքները: Իսլամիստների կողմից 2014թ. գրավված այս քաղաքը Իրաքում ահաբեկիչների վերջին հանգրվանն էր մնացել:

Այն գտնվում է նավթով հարուստ Քիրքուկի նահանգի հարեւանությամբ:

Խավիջայի գրոհին մասնակցել են ԱՄՆ-ի կողմից օժանդակվող զորքերն ու շիա ռազմական խմբավորումները:

Խավիջայի ազատագրումից հետո ահաբեկիչների վերահսկողության տակ մնացել են ընդամենը մի քանի ցաքուցրիվ տարածքներ:

«Իսլամական պետություն» ինքնակոչ խալիֆաթը փլուզվեց հուլիսին, երբ իրաքյան ուժերը ինն ամսվա ծանր մարտերից հետո գրավեցին Մոսուլը՝ ԻԳԻԼ-ի փաստացի մայրաքաղաքը: Նախորդ շաբաթ ահաբեկիչների առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը 2014-ին հռչակել էր Խալիֆաթը, ձայնագրություն էր տարածել, որտեղ իր կողմնակիցներին կոչ էր արել շարունակել պայքարը: Այդ ձայնագրությունը հերքում է նրա մահվան մասին՝ ավելի վաղ տարածված տեղեկությունները:

Նշենք, որ Սիրիայում  զինված ընդդիմադիր խմբավորումները ներկայումս ջիհադիստների հետ արյունալի մարտեր են մղում եւ ազատագրել են Ռաքքայի գրեթե 90%-ը:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30