23.07.2012 12:54 Ա. Մ.
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Ժուռնալիստների «Occupy» դպրոց

Ռուսաստանում «Occupy» ընդդիմադիր շարժման շրջանակներում անկախ լրագրության դպրոց է բացվելու։ Մոսկովյան տարբեր պարբերականներից գլխավոր խմբագիրներ ու թղթակիցներ ամեն շաբաթ ուսանողներին կներկայացնեն, թե ինչպես գրել լավ հոդվածներ եւ ինչպես է կազմակերպվում աշխատանքը խմբագրություններում։

Նախաձեռնության հեղինակները ցանկանում են, որ Ռուսաստանում ավելի շատ անկախ լրատվամիջոցներ գործեն` հույս ունենալով, որ դասընթացները չեն զուգորդվի ոստիկանների կողմից մահակների հարվածներով։

Անկախ լրագրության «Occupy» դպրոցում առաջին պարապմունքը կանցկացվի հուլիսի 22-ին` «Рождественский бульвар»-ի ամֆիթատրոնում։ Այդ օրը բաց դասախոսություն կկարդա  «Большой город» եւ Esquire ամսագրերի մշտական հոդվածագիր Սվետլանա Ռեյթերը։ Պարապմունքները տեղի կունենան շաբաթական երկու անգամ, հայտնում է MH-ն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30