Դա են վկայում բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից ստացված գույքի եւ եկամուտների հայտարարագրերը։ Ըստ հայտարարագրի` 2011 թ. ընթացքում Սերժ Սարգսյանը ոչ շարժական, ոչ էլ անշարժ գույք ձեռք չի բերել։ Սերժ Սարգսյանը չունի նաեւ արժեթղթեր եւ այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ։ Սերժ Սարգսյանն իր հայտարարագրում չի նշել նաեւ 8 մլն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող թանկարժեք գույք։ Մինչդեռ, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած 2011 թ. մարտի 1-ից մինչեւ 2012 թ. մարտի մեկն ընկած ժամանակահատվածի համար նախագահը հայտարարագրել էր 18-20-րդ դարի հնաոճ իրեր (արձանիկներ, քանդակներ եւ այլն), ինչպես նաեւ Խանջյանի, Սարյանի, Հակոբյանի, Գյուրջյանի, Բաշինջաղյանի, Մինասի, Երվանդ Քոչարի, Կոջոյանի եւ Աբեղյանի կտավների հավաքածուն, նաեւ 20-րդ դարի ժամանակակից նկարիչների թվով 32 կտավ։
Ստացվում է, որ վերը նշված թանկարժեք իրերը Սերժ Սարգսյանը գնել է 2012 թ. առաջին երկու ամիսների ընթացքում, այդ իսկ պատճառով տեղ չեն գտել 2011 թ. հայտարարագրում։