05.07.2012 01:07 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Դադարեցրել են համագործակցությունը «Հարսնաքարի» հետ

Կովկասում խոշորագույն առցանց տուրիստական գործակալությունը՝ «Ginosi.com»-ը, ժամանակավորապես դադարեցրել է համագործակցությունը «Հարսնաքար» ռեստորանի հետ։

«Լինելով սոցիալական պատասխանատու ընկերություն, մենք որոշել ենք ժամանակավորապես դադարեցնել «Հարսնաքար» ռեստորանի ներառումը ginosi.com կայքի հյուրանոցների ցանկում, մինչեւ քննությունը պարզի, թե ինչն է եղել հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցածի պատճառը, որը հանգեցրել է Վահե Ավետյանի մահվան։ Մենք չենք կարծում, որ դա խոչընդոտ կլինի ginosi.com-ի բիզնեսին, քանի որ հաճախորդները կարող են Սեւանի ափերին այլընտրանքային մի քանի հյուրանոցներից ընտրություն կատարել», ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։

Ginosi.com-ը խոշորագույն առցանց զբոսաշրջային ընկերությունն է Կովկասում, որը ներկայացված է Հայաստանում եւ Վրաստանում եւ ապահովում է տուրիստական զբոսաշրջության հոսքը հյուրանոցային ցանցերին, ում հետ ունի համաձայնագրեր։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30