24.11.2017 08:27 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Գեղամյանը նախանձից կմեռնի

Վերջին շրջանում իշխանության հաճախորդների շրջանում էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Գլխավոր հաճախորդների վարկանիշային աղյուսակն այժմ գլխավորում է ոչ թե Արտաշես Գեղամյանը կամ, նույնիսկ, Հայկ Բաբուխանյանը, այլ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Ինչ քայլ ուզում է անեն իշխանությունները, դա պաշտպանողների առաջամարտիկը Աղվան Վարդանյանն է։

Չգիտենք, նախարարի պաշտոն է ուզում, թե բարեկամ-ծանոթի գործի տեղավորելու խնդիր կա, բայց արդեն աչքի է զարնում նման հաճախորդությունը։

Օրինակ, երեկ 2018-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե դեմ է կառավարության բյուջեին՝ դա հիմնավորելով նրանով, որ կառավարությունը մտադիր է հաջորդ տարի 5560 աշխատողի ու նաեւ  «մեքենաների օպտիմալացման ինչ-որ շոու» բեմադրել։ «2017-ին նախատեսված է եղել 17.4 մլրդ դրամ, 2018-ի բյուջեով 32.4 մլրդ դրամ է նախատեսված մեքենաների, սարքավորումների ձեռք բերման եւ պահպանման համար։ Բա էլ ո՞ւր մնաց ձեր կրճատումը, թե՞ դա վերաբերում էր միայն մարդկանց եւ աշխատատեղերին»,- հարցրել էր Զոհրաբյանը։

Ու Աղվան Վարդանյանը «Առավոտի» հետ զրույցում այսպես է արձագանքել. «Բացառված է, որ ծախսերը մեքենաների համար կրկնապատկված լինեն։ Բացառված է ուղղակի։ Ես արդեն դժվարանում եմ որեւէ գնահատական տալ։ Որ այստեղ մենք ունենք ծախսեր, որոնք օպտիմալացման, կրճատման շատ մեծ տեղ ունեն՝ դրանում համաձայն եմ, բայց գիտեք, նաեւ ավանդականորեն ձեւավորված մի վիճակ է, պետք է ինչ-որ մի փուլ անցնենք, որ մտածողություն փոխվի»։

Դուք որեւէ բան հասկացա՞ք Աղվան Վարդանյանի խոսքերից։ Բացի նրանից, որ բացառված է այն, ինչը թվերով ու փաստերով ներկայացրել է Նաիրա Զոհրաբյանը։ Մարդը բացառում է փաստը։ Եթե ասեր, 17 մլրդի փոխարեն 20 մլրդ դրամ է հատկացված ծառայողական մեքենաների համար, բան չէինք ասի, բայց ինքն ասում է. այս իշխանությունները շատ լավն են, իսկ եթե լավն են, ուրեմն՝ բացառված է, որ վատ բան անեն։ Սա լրիվ դաշնակցական լոգիկա է։ Տեսնենք, տեսնենք, թե ինչ լավ փոփոխություններ են լինելու առաջիկայում Աղվան Վարդանյանի՝ 2018թ. անձնական ու կուսակցական բյուջեում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31