02.05.2017 10:01 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Հակատեռորիստական Week End

Հակատեռորիստական Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ։

ԿՈՒԲԱ։ Պլայա Բարակոա օդանավակայանից թռիչք իրականացրած հեղափոխական զինված ուժերին պատկանող  Ан-26 ինքնաթիռն ընկել է Լոմա-դե-լա-Պիմյենտայում։ Միջադեպի արդյունքում 8 զինծառայող է զոհվել։ Վթարի պատճառները չեն հայտնվում։

ՊԱԿԻՍՏԱՆ։ Փեշավար քաղաքում «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության զորայինները սպանել են «Թալիբան» անջատողական շարժման բարձրաստիճան ղեկավար Մաուլվի Դաուդին։ Հայտնի է, որ Դաուդը սպանվել է քաղաքի սահմանին խմբակցությունների միջեւ տեղի ունեցած բախման հետեւանքով։ Բացի այդ, եւս 2 մարդ է սպանվել։ Դաուդի մահը հաստատել է «Թալիբանի» ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը։

ԹՈՒՐՔԻԱ։ Իշխանությունները երկրի տարածքում արգելել են օգտատերերի մուտքը դեպի Wikipedia ինտերնետ-հանրագիտարան։ Իշխանություններն այս որոշումը բացատրել են նրանով, որ «ռեսուրսը տեռորիզմի դեմ պայքարի ներդրման փոխարեն միջազգային արենայում Թուրքիայի իմիջը սեւացնելու արշավի մաս է դարձել»։ Մասնավորապես, կայքը հրաժարվել է հեռացնել «տեռորիստական կազմակերպությունների հետ Անկարայի ինչ-որ կապերի» մասին տեքստերը։ Իշխանությունների խոսքերով, եթե նյութերը հեռացվեն, ապա արգելափակումը կարող է հանվել։

ԻՐԱՔ։ Թուրքական զինծառայողները երկրի հյուսիսային մասում ավիահարվածներ են հասցրել, որոնց հետեւանքով Քուրդստանի աշխատավորների կուսակցության 14 անդամ է զոհվել։ Քրդերի եւ թուրքական բանակի միջեւ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ թուրքական ավիացիան Սիրիայի եւ Իրաքի հյուսիսում ռմբակոծել է քրդական ապստամբների դիրքերը, որոնց հետեւանքով 70 քուրդ մարտիկ է զոհվել։

ՖԻԼԻՊԻՆՆԵՐ։ Կառավարական ուժերի հետ փոխհրաձգության հետեւանքով ոչնչացվել է «Աբու Սայաֆ» տեռորիստական խմբակցության առաջնորդներից մեկը՝ Ալ-Հաբսի Միսայան։ Տեռորիստը մեղադրվում էր տասնյակ մալազիացիների եւ ինդոնեզացիների առեւանգման մեջ։ Հիշեցնենք, որ «Աբու Սայաֆը» 1990-ականներին հիմնադրվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենից ստացած միջոցներով, երկրում մի շարք խոշոր տեռակտեր է իրականացրել, ինչպես նաեւ հայտնի է որպես հանուն փրկագնի մարդկանց առեւանգող կազմակերպություն։

ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱՖՐԻԿԱ։ Ֆրանսիական զորքերը Մալիի եւ Բուրկինա-Ֆասոյի սահմանին գտնվող անտառում թաքնված 20 զորայինների են ոչնչացրել։ Տեռորիստների այս կամ այն խմբակցությանը պատկանելու մասին տեղեկատվություն չի հայտնվում, սակայն հայտնի է, որ նրանք ոչնչացվել են վերգետնյա օպերացիայի եւ ավիահարվածների ընթացքում։

ԵԳԻՊՏՈՍ։ Կահիրեի քրեական դատարանը 3 իսլամիստի մահապատժի է ենթարկել, որոնց թվում է «Մուսուլման-եղբայրներ» շարժման առաջնորդներից մեկը՝ Վաղդի Գանիմը։ Ըստ տեղեկատվության, դատապարտվածները 2003 թվականին հանցախումբ են հիմնել, որը գոյատեւել է մինչեւ 2015 թվականը. խմբակցությունը զբաղվում էր պայթեցման գործունեությամբ, պլանավորում էր գործող ռեժիմի տապալումը, զինվորական եւ ոստիկանական օբյեկտների վրա հարձակումները։ Շարժման եւս 5 անդամ ցմահ ազատազրկման է դատապարտվել։

ԱՖՂԱՆՍՏԱՆ։ Կունար, Վարդակ, Նանգարհար, Զաբուլ, Լոգար եւ Քունդուզ շրջաններում մեկ օրվա ընթացքում երկրի Ազգային անվտանգության եւ պաշտպանության ուժերը (ANDSF) 8 հակատեռորիստական օպերացիաներ են անցկացրել, որոնց արդյունքում 43 զինված տեռորիստ ոչնչացվել է, 8-ը՝ վիրավորվել։ Հայտնի է, որ 17 ոչնչացրած տեռորիստներ «Իսլամական պետություն» տեռորիստական խմբակցության անդամներ էին։

ԵՄԵՆ։ Երկրի կենտրոնական մասում, ենթադրաբար, ամերիկյան անօդաչու դրոնի հարվածից «Արաբական թերակղզում Ալ-Քաիդա» տեռորիստական կազմակերպության 5 անդամ է ոչնչացվել։ Անօդաչուի թիրախը դեպի Էլ-Բեյդա շրջան զենք տեղափոխող ավտոմեքենան էր, որը պատկանել է խմբակցության տեղական առաջնորդին։

ՀԱՅԱՍՏԱՆ։ Մետրոպոլիտենի «ելքն» ու գործազուրկ աշխատավորի տոնը։

 Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30