08.07.2012 01:10
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Գոռ Վարդանյանի երազը
Ինքը ալամ աշխարհի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գերագույն-գլխավոր թիկնապահն է եւ անվտանգության սաստիկ պատասխանատուն։ Բայց գործերը լավ չեն. գյուղերից եկած երեք միլիոն նարկոմաններ շրջապատել են Քոչարյանի նստավայրը եւ խուլիգանաբար պահանջում են նրա հրաժարականը։

Ինքը նստավայրի լուսամուտից թաքուն նայում է միտինգավորների կոշիկներին... հա, էլի, բոլորը գյուղերից եկած նարկոմաններ են, ինքն էլ համարյա բոլորին դեմքով ճանաչում է։ Ճար չկա, պիտի փրկել Հայաստանը։ Նույնիսկ կարգին գրիմ անելու ժամանակ չկա. արագ-արագ ֆենում է մազերը ու դուրս վազում...

Միանգամից հայտնվում է երեք միլիոն գյուղացի նարկոմանների կենտրոնում։ Ինչ-որ մեկը թիկունքից հարվածում է։ Ինքը փակում է աչքերը եւ հիշում մանկությունը. ահա փողոցում իրենից մեծ երեխաները խլում են իր էսկիմոն, ահա ինքը վազելով գնում է Չինաստան, լեռներում մի ծերունու մոտ արագ-արագ ու-շու սովորում, վազելով ետ գալիս ու խլում էսկիմոն... Այս հուշերն ուժ են տալիս. միանգամից գոռում է «կյա՜» եւ օդ ցատկում։ Մի 30 հազար գյուղացի նարկոման փռվում են գետնին։ Մի անգամ էլ է գոռում, ու այդ ընթացքում հասցնում է օդում պտտվելով գրպանից հանել ֆոտոապարատը ու ինքն իրեն մի քանի կողմերից նկարել... Բայց նարկոմանները շատ են։ Օդում պտտվելով` մյուս գրպանից հանում է վերջին շաբաթվա ընթացքում ստացած 45 օսկարները ու արձանիկները շպրտում նարկոմանների վրա։ Եվս 150 հազար խուլիգան գետնին է տապալվում։ Բայց ինքը դեռ օդում է, իսկ օսկարները վերջանում են։ Ուզում է ծոցագրպանից հանել թուրը, բայց նարկոմանները տարբեր կողմերից չերյոմուխաներով կրակում են։ Մի քանիսը դիպչում են իրեն։ Ուզում է մեռնել, բայց փակում է աչքերը ու հիշում, որ պիտի «Ոսկե ծիրանին» մասնակցի։ Նորից գոռում է «կյա՜» ու վերջապես վայրէջք կատարում, բայց հենց այդ պահին էլ սոսկումով նկատում է, որ այդ ընթացքում պրիչոսկան մի քիչ խառնվել է։ Մշուշի միջից աչքին երեւում է չինացի ծերուկը` Քոչարյանի դիմագծերով...

Արթնանում է «Ոսկե ծիրանի» մրցանակաբաշխությունում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31