Վրաստանի նախկին ղեկավարը մասնավորապես ասել է, որ «ժողովրդի ու պետության առաջ իր ամենամեծ մեղքը Սաակաշվիլիին իշխանության փոխանցումն է եղել»։
«Այդ ժամանակ (2003-ի նոյեմբեր-խմբ.) ես այլընտրանք չունեի, մնում էր միայն արտահերթ կարգով հրաժարական տալ, սակայն պատրաստ եմ հազար անգամ ապաշխարել ու ներողություն խնդրել վրաց ժողովրդից։ Ես ընդունում եմ իմ սխալը»,-ասել է Շեւարդնաձեն` քննադատության ենթարկելով Սաակաշվիլիի վարած քաղաքականությունը։
Ըստ նրա` Սաակաշվիլին ի վիճակի չէ լուծել Վրաստանի գլխավոր խնդիրները։
Երկրի նախկին նախագահը կարծում է, որ Սաակաշվիլին իշխանությունը պահպանելու համար կարող է ցանկացած արկածախնդրության դիմել։
«Նա կանի հնարավորը` իշխանությունը պահպանելու համար»,-ասել է Շեւարդնաձեն` ընդգծելով, որ երկիրը վերածվել է բռնապետության։
Վրաստանում անցկացվելիք ընտրություններում նա իր աջակցությունն է հայտնել միլիարդատեր ու «Վրացական երազանք» ընդդիմադիր շարժման առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին։
«Ես համոզված եմ, որ Իվանիշվիլին կհաղթի եւ կկարողանա Ռուսաստանի հետ երկխոսություն սկսել` Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հարցի շուրջ։ Այդպիսի երկխոսությունը լիովին բխում է վրաց ժողովրդի շահերից»,-եզրափակել է Շեւարդնաձեն։