24.06.2012 04:04 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Կինոն հետո է լինելու

Երեկ Ազգային ժողովը 75 կողմ, 47 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանության արժանացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեության ծրագիրը։ Դրան կողմ քվեարկեցին ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, իսկ խորհրդարանական մյուս ուժերը՝ ՀԱԿ-ը ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» դեմ քվեարկեցին։

Որոշ վերլուծաբանների կարծիքով` վերջին 15 տարիների ընթացքում որեւէ վարչապետ եւ կառավարության գործունեության որեւէ ծրագիր այդպիսի դիմադրության չէր արժանացել, ինչպես Տիգրան Սարգսյանն ու նրա ծրագիրը։ Երեկ իր  եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ երկու օր շարունակ տրվող գնահատականները անձնական բնույթի են, ուստի  կոչ է արել, որ վարչապետի անձի հասցեին չուղղվեն վարկաբեկող գնահատականներ։

Իր հերթին ՀԱԿ խմբակցության ղեկավար  Լեւոն Զուրաբյանը մինչեւ ծրագրի քվեարկությունը ԱԺ ամբիոնից իր ծավալուն ելույթում հարցադրումներ է արել. «Արդյո՞ք կարելի է վստահել մի կառավարության, որն իշխանությունը պահպանել է միայն պետականորեն կազմակերպված լայնածավալ եւ համատարած ընտրակեղծարարության շնորհիվ, ներառյալ ընտրակաշառքի բաժանումը, բազմակի քվեարկությունը եւ ընտրողների վրա ապօրինի ճնշումները։ Արդյո՞ք մի կառավարություն, որը հօգուտ իրեն կեղծել է 500,000-ից մինչեւ 700,000 ձայն, կարող է հաշվետու համարվել ժողովրդի առաջ։ Ոչ, նման կառավարությունը հաշվետու է լինելու միայն այդ ընտրակեղծարարությունն ապահոված բոլոր տեսակի կոռումպացված պաշտոնյաների, տեղական կրիմինալ հեղինակությունների եւ ապօրինի տնտեսական մենաշնորհներից եւ արտոնություններից օգտվող այսպես կոչված «օլիգարխների» առջեւ»։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31