«ՉԻ» - Փաստորեն, երկար տարիներ Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությունն ընկալել է որպես որբի գլուխ, որի վրա ով ասես` կարող է «դալլաքություն սովորել»։ Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանը ոչ միայն այդպես էլ ոչինչ չի սովորել, այլեւ Հայաստանի տնտեսությունն ընկալել է ոչ թե որպես որբի գլուխ, այլ որպես բոքսի «տանձ», որի վրա կարելի է մարզվել` հարվածել բռունցքներով, քացի տալ եւ այլն։ Թե չէ որբի գլխի վրա դալլաքություն սովորելն անշառ գործ է. ժամանակի ընթացքում մազերը նորից կաճեն։ Իսկ ահա Հայաստանին հասցված վնասը վերականգնել այլեւս հնարավոր չի լինի։
Սերժ Սարգսյանն, ի դեպ, ինքն իրեն իդեալական նախագահ չի համարում։ Ինչպիսի բացառիկ համեստություն։ Միայն թե այդ նախադասությունից «իդեալական» բառը պետք է հանել։ Եվ Հայաստանի ազգաբնակչությունը լիովին համամիտ կլինի այդ տեսակետի հետ։ Մեր մեջ ասած` միջազգային հանրությունը նույնպես։