21.06.2016 14:10 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Նոր տանիք է փնտրում

ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, հետո Սերժ Սարգսյանի սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվելով ՀԱԿ-ից հեռացված Լյուդմիլա Սարգսյանը տեւական ժամանակ ԲՀԿ-ի շուրջը պտտվելուց, բայց այնտեղ «ըստ արժանվույն» չգնահատվելուց հետո քաղաքական նոր տանիք է որոնում։

Հիմա էլ տիկին Լյուդան փորձում է տեղավորվել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցության կողքին, եւ պատահական չէ, որ նա իշխանական կայքերից մեկին տված հարցազրույցում հիացմունքով է խոսել Օսկանյանի կուսակցության մասին։ Եվ ահա, «Համախմբում»-ի հետ համագործակցության մասին հարցին նա ասել է, թե քաղաքական ուժը, որը նոր է ձեւավորվում եւ իրեն ընդդիմադիր դաշտում է տեսնում, միանշանակ պետք է պահանջի իշխանափոխություն։ «Դա առաջին քայլն է, եւ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ դա նորմալ է։ Ես հավատում եմ այդ անկեղծությանը, որ նրանք ձգտելու են դրան, բայց ինքս դրա հնարավորությունը առայժմ չեմ տեսնում, քանի որ մի տեսակ ապատիա կա քաղաքական դաշտում»,-ասել է նա։ Ավելին, Լ.Սարգսյանն Օսկանյանի մասին նաեւ ասել է. «Ամեն մի գործչի հարցում ունեմ իմ դրական, բացասական մոտեցումները, նրանց անցած ուղու մասին պատկերացումները եւ փաստերը, հետեւաբար՝ ինձ կաշկանդող ոչինչ չկա»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31