23.11.2011 18:51 Քրիստինե Խանումյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Սփյուռքահայ գործիչը կոչ է անում մարաթոնին մասնակցելուց առաջ մտածել

Մինչ ԼՂՀ նախագահն ու «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը փորձում են Հեռուստամարաթոն-2011-ից առաջ համոզել Սփյուռքին, որ ՀՀՀ-ի կողմից իրականացված աշխատանքների առումով ԼՂՀ-ում խնդիրներ չկան, հերթական հրապարակմամբ է հանդես եկել ամերիկյան Շահան Նաթալի ընտանեկան հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ, «Անե՞լ, թե՞ չանել բարեգործություն» աշխատանքի հեղինակ Արա Մանուկյանը` նշելով, որ հերթական մարաթոնի շեմին «կարեւոր է, որ հայ նվիրատուն երկու անգամ մտածի նվիրատվություն անելու որոշում կայացնելուց առաջ»։ «Մենք պետք է մի քանի քայլ առաջ տեսնենք եւ հասկանանք օրակարգի փոփոխության անհրաժեշտությունը։

ՀՀՀ-ի ղեկավարությունում վխտում են ՀՀ իշխանությունները, ովքեր այնպես են տապալել հայ ժողովրդի բարօրությունը, որ նրան անհրաժեշտ միակ աջակցությունը այդ իշխանությունների լծից ազատվելու գործում օգնության տրամադրումն է։ Սփյուռքը պետք է ձեւավորի կազմակերպությունների մի նոր սերունդ, որոնք կառավարությունից հաշվետվություն կպահանջեն, ոչ թե կզբաղվեն կառավարության կոռումպացվածության անթիվ հետեւանքներից մի քանիսը դզել-փչելով կամ ծածկադմփոց անելով»,- գրել է Մանուկյանը։ Հիշեցնենք, որ Մանուկյանի վերջին ամենասկանդալային բացահայտումներից մեկը կապված է ՀՀՀ-ի կողմի Ստեփանակերտի տուն-ինտերնատի վերակառուցման հետ։ Բանն այն է, որ ՀՀՀ-ն պաշտոնապես հայտարարել էլ, թե 2011-ի ամառը նոր ծրագիր է սկսում, «որի թիրախը Ստեփանակերտի միայնակ ծերերի եւ հաշմանդամների տուն-ինտերնատն էր, որը նախատեսվում էր հիմնանորոգել մոսկվաբնակ գործարար Արմեն Շահազիզյանի 400 հազար դոլարի շռայլ նվիրատվության շնորհիվ»։ Ծրագիրը պետք է համաֆինանսավորի ԼՂՀ կառավարությանը` ավելի քան կես միլիոն գումար ներդնելով։ ՀՀՀ-ի կողմից նշվել էր, թե այդ շենքը վերջին անգամ վերանորոգվել է 1988-ին, մինչդեռ, Արա Մանուկյանի խոսքով, վերջին անգամ տուն-ինտերնատը լայնածավալ հիմնանորոգման ենթարկվել է 1999-ին` ՀԲԸՄ կողմից։ Այդ նպատակով հայտնի բարերար Լուիզ Սիմոն Մանուկյանն այն ժամանակ 400 հազար դոլար էր հատկացրել։ Պարոն Մանուկյանն հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք շենքը իրոք ունի այնպիսի վերանորոգման կարիք, որի համար պետք է ծախսել 400 հազար դոլար, եւ լուսանկարների միջոցով ապացուցել էր, որ շենքը այնպիսի վատ վիճակում չէր, որ այնքան շատ գումարներ ծախսվեն, որքան ներկայացնում է ՀՀՀ-ն։ Պարոն Մանուկյանի ավելի ընդգրկուն մեկնաբանությունները` այս հարցերի կապակցությամբ կներկայացնենք առաջիկայում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31