19.01.2018 09:37 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ինչ ենք դիտելու

Հունվարյան կինոպրեմիերաները. կինոինդուստրիալ մրցակցություն

Վերջին դիմանկարը
Վերջին դիմանկարը .

2018 թվականի առաջին ամսվա կինոպրեմիերաների ցուցակը բավականին բուռն է եւ հետաքրքիր, որում ընդգրկվել են գրեթե բոլոր կինոժանրերը։ Ցանկացած ճաշակի եւ գույնի ժապավենները ունակ են գոհացնել անգամ ամենաքմահաճ կինոմաններին։ Այս ամիս մեծ էկրաններին իրենց խաղով հանդես կգան Իզաբել Յուպերը, Նիկոլ Քիդմանը, Քոլին Ֆարելը, Քրիս Հեմսվորթը, Ջերարդ Բաթլերը, Գարի Օլդմանը, Քեվին Քոսթները, Օկտավիա Սփենսերը, Ջեսիկա Չեսթեյնը, Իդրիս Էլբան, Հյու Ջեքմանը, Զակ Էֆրոնը եւ հոլիվուդյան այլ անվանի կինոաստղեր։

Ֆիլմերի վերնագրերի ոչ ուղիղ թարգմանությունը պաշտոնապես պայմանավորված է թարգմանվող լեզվի իմաստային առանձնահատկություններով եւ ավանդույթներն ու դավանանքը հաշվի առնելով։ Ֆիլմարտադրողները շարունակում են մարկետինգային տակտիկա կիրառել` պրեմիերաները նշանակելով նույն օրերին, ինչ մրցակիցները։ Ժամանակն է զբաղեցնել նստատեղերը կինոթատրոններում, հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ եւ դիտել որակյալ կինո։

01.01- «Հռչակավոր շոումենը»/ The Greatest Showman

Ֆիլմի գլխավոր հերոս Ֆինեաս Թեյլոր Բառնումը միշտ երազել է մտնել պատմության մեջ, սակայն ոչ բոլոր զբաղմունքներն են նրան հաճույք պատճառել։ Եվ երբ թվում էր, թե աշխարհը շրջվել է նրա դեմ, նա ստեղծել է սենսացիա-ներկայացում, որը համաշխարհային շոու-բիզնեսի ծնունդ է դարձել։ Դերերում՝ Հյու Ջեքման, Զակ Էֆրոն, Միշել Ուիլյամս, Ռեբեկա Ֆերգյուսոն, Զենդեյա Քիլա Սեթլ, Յահյա Աբդուլ-Մատին II, Օսթին Ջոնսոն։

04.01 - «Մեռյալների օր. Չար արյունը»/ Day of the Dead։ Bloodline

Մարդկությունը վտանգի մեջ է։ Վիրուսը, որը մարդկանց զոմբի է դարձնում, տարածվել է մոլորակով, սակայն որոշներին դեռեւս հաջողվում է փրկվել։ Զինվորականների խումբը թաքնվել է կատակոմբերում, որտեղ Զոին վակցինայի որոնման փորձարկումներ է անցկացնում։ Անհրաժեշտ ֆորմուլայի ստեղծման համար անհրաժեշտ է միայն մեկ էլեմենտ, որի որոնման համար մի քանի հատուկ ջոկատային է մեկնում։ Սակայն ինչ-որ պահի ինչ-որ բան այնպես չի գնացել՝ մեռյալ գոտում իրականացված օպերացիան ձախողվում է եւ ժամանակի հետհաշվարկ է մեկնարկվում։ Դերերում՝ Սոֆի Սքելթոն, Ջոնաթան Շեկ, Ջեֆֆ Գամ, Մարկուս Վանկո, Մարկ Սմիթ, Լիլիեն Բնանկենշիփ, Շարի Ուոթսոն։

11.01- «Ինչպե՞ս է մեր եղբայրը, ախպե՛ր»/ Father Figures

Փիթեր եւ Քայլ Ռեյնոլդսները ողջ կյանքի ընթացքում կարծել են, թե նրանց հայրը մահացած է։ Այսպես էր նրանց ասել էքսցենտրիկ մայրը։ Սակայն ինչ-որ պահի եղբայրներն իմանում են, որ դա սուտ է, ուստի որոշում են մեկնել հոր որոնումներին, որոնց ընթացքում մոր մասին ավելի շատ բան են պարզում, քան ցանկանում էին։ Դերերում՝ Օուեն Ուիլսոն, Քրիստոֆեր Ուոքեն, Ջ. Ք. Սիմոնս, Էդ Հելմս, Գլեն Քլոուզ, Վինգ Ռեյմզ, Քեթրին Ասելթոն։

11.01- «Վախեցիր սեփական ցանկություններից»/ Wish Upon

Պատմության կենտրոնում Քլերն է, ով իր առաջադեմ հասակակիցների ծաղրի մշտական առարկան է։ Մի անգամ նա հորից զարդատուփ է նվեր ստանում, որը, ինչպես պարզվում է, ցանկություններ է կատարում։ Այժմ աղջիկը հաշիվներ կլուծի բոլոր նրանց հետ, ովքեր թունավորում էին իր կյանքը։ Սկզբում ամեն ինչ կարգին է ընթանում, ցանկություններն իրականանում են մեկը մյուսի հետեւից, սակայն հաջորդ ցանկություններն այնպես չեն իրականանում, ինչպես մտածված էր։ Զարդատուփը վճար է ցանկանում։ Դերերում՝ Ջոի Քինգ, Ռայան Ֆիլիպ, Լի Գի-հոն, Միթչել Սլագերթ, Շենոն Փերսեր, Սիդնի Փարք, Էլիզաբեթ Ռեմ, Ժոզեֆին Լանգֆորդ։

11.01- «Վերջին դիմանկարը»/ Final Portrait

Ֆիլմը XX դարի ամենահայտնի նկարիչ Ալբերտո Ջակոմետիի կյանքի մասին է։ Գործողությունը զարգանում է 60-ականների սկզբին` Փարիզում։ Այն ժամանակ Ջակոմետին արդեն հասցրել էր հոգնել կանխատեսելի կյանքից, եւ միայն Ջեյմս Լորդի հետ  հանդիպումը նկարչին ստիպում է հանգիստ գտնել։ Դերերում՝ Արմի Համեր, Ջեֆրի Ռաշ, Կլեմանս Պոեզի, Թոնի Շելուբ, Ջեյմս Ֆոլկներ, Սիլվի Թեստյու, Քերի Շեյլ։

11.01- «Մեծ խաղ»/ Molly's Game

Ֆիլմի կենտրոնում Մոլի Բլումն է, ով երազել է ընդգրկվել երկրի հավաքականում, որը հանդես է գալիս Օլիմպիադայում, սակայն դա  չի ստացվել։ Արդյունքում սպորտից մի փոքր հանգիստ վերցրած Մոլին պոկեր խաղացողների համար ապօրինի կազմակերպություն է բացում։ Մոլիի ակումբով հետաքրքրվում են աստղերն ու ազդեցիկ մարդիկ, եւ նրան պոկերի արքայադուստր են անվանում։ Սակայն սպիտակ գծին հետեւում է սեւը՝ մեծ փողերը մեծ արյան բույր ունեն։ Մոլիին հետապնդում են մաֆիան եւ ԱԱԾ-ն։ Դերերում՝ Ջեսիկա Չեսթեյն, Իդրիս Էլբա, Քեվին Քոսթներ, Մայքլ Սեռա, Ջերեմի Սթրոնգ, Քրիս Օ'Դաուդ, Ջ. Ս. ՄակՔենզի, Բրայան Դ’Արսի Ջեյմս։

18.01- «Ջրի ձեւը»/ The Shape of Water

Ֆենթեզի-մելոդրամայի գործողությունը զարգանում է 1963 թվականին։ Գլխավոր հերոսուհին կառավարական լաբորատորիայի համր հավաքարարուհին է. այդ տարածքում գիտնականները փորձարկում են մարդ-ամֆիբիային։ Մուտանտի հետ ընկերանալով, կինն օգնում է նրան փախչել եւ բնակվել իր տան լոգարանում։ Դերերում՝ Սալի Հոքինս, Մայքլ Շենոն, Ռիչարդ Ջենքինս, Օկտավիա Սփենսեր, Մայքլ Ստուլբարգ, Դագ Ջոնս, Դեվիդ Հյուլեթ, Նիկ Սիրսի։

18.01- «Աստրալ 4. Վերջին բանալին»/ Insidious։ The Last Key

Սա էքստրասենսի մասին պատմության նոր գլուխն է, որը կօգնի անհայտ ուժերի հետ հանդիպած ընտանիքներին։ Այս անգամ հարվածի տակ է հենց էքստրասենսը։ Իրականացել է նրա ամենաահավոր սարսափը՝ անդրշիրիմյան աշխարհի երեւույթները ներխուժել են նրա տուն։ Դերերում՝ Քըրք Ասեվեդո, Սփենսեր Լոք, Ջոշ Ստյուարտ, Լին Շեյ, Էնգուս Սեմփսոն, Խավյե Բոթետ, Բրյուս Դեվիսոն, Հանա Հեյես։

18.01- «Փադինգթոնի արկածները 2»/ Paddington

Լոնդոնի անտիկվարիատի խանութներից մեկում Փադինգթոնը գտնում է ունիկալ հին գիրք, սակայն մինչ նա իր ողջ ուժերը ներդնում է այն գնելու համար անհրաժեշտ գումար հավաքելուն, հազվագյուտ գիրքը գողանում են։ Անկախ իր ցանկությունից, արջը հայտնվում է դարի խաբեության կենտրոնում, որը կազմակերպել է հայտնի դերասանը։ Մի խոսքով, Փադինգթոնին նոր արկածներ են սպասում։ Դերերը կրկնօրինակել են՝ Մայքել Գեմբոն, Իմելա Սթոնթոն, Բեն Ուիշոու, Մադլեն Հարրիս, Սեմյուել Ջոսլին, Սալի Հոքինս, Հյու Բոնեվիլ։

18.01- «Մութ ժամանակներ»/ Darkest Hour

Ֆիլմը պատմում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում Ուինսթոն Չերչիլի առաջին եւ վճռորոշ քայլի մասին։ Այն ժամանակ նացիստական բանակի հաջողությունները ցնցել են բրիտանական հասարակությանը, սակայն, ճնշումներին եւ այլ պոլիտիկների կարծիքին հակառակ, Չերչիլը հրաժարվում է համագործակցել Հիտլերի հետ։ Դերերում՝ Լիլի Ջեյմս, Գարի Օլդման, Բեն Մենդելսոն, Քրիստին Սքոթ Թոմաս, Սթիվեն Դիլեյն, Փոփ Տորենս, Սեմյուել Ուեսթ։

18.01- «Գողերի որսը»/ Den of Thieves

Ֆիլմի գլխավոր հերոս Նիկը Լոս Անջելեսի ոստիկանության էլիտար ստորաբաժանման ղեկավարն է։ Ամեն օր նա եւ իր թիմը հանցախմբեր են բացահայտում։ Եվ երբ Նիկը պարզում է, որ լեգենդար ու անորսալի գողը ԱՄՆ-ի դաշնային բանկի կողոպուտ է կազմակերպում, որոշում է ցանկացած կերպ խանգարել նրան։ Գողերին ձերբակալելու որսի ժամանակ բոլոր կանոնները փոխվում են։ Դերերում՝ Ջերարդ Բաթլեր, Ջորդան Բրիջես, Պաբլո Շրայբեր, Իվեն Ջոնս, Օ'Շի Ջեքսոն-կրտսեր, 50 Cent, Սոնյա Բալմորես։

18.01- «Հեծելազոր»/ 12 Strong

Ֆիլմը սռեղծված է Դուգ Սթենթոնի «Horse Soldiers» գրքի հիման վրա եւ պատմում է ԿՀՎ-ի գործակալների ու ԱՄՆ հատուկ նշանակության ջոկատի մասին, ովքեր հոկտեմբերի 11-ից հետո մեկնում են Աֆղանստան, որպեսզի միավորվեն գեներալ Աբդուլ Ռաշիդ Դուստումի հետ` թալիբների դեմ պայքարելու համար։ Դերերում՝ Քրիս Հեմսվորթ, Մայքլ Շենոն, Ուիլյամ Ֆիխտներ, Էլզա Պատակի, Թեյլոր Շերիդան, Մայքլ Պենիա, Ջոֆ Ստուլց, Ռոբ Ռիգլ, Օստին Սթոուել։

25.01- «Լաբիրինթոսում վազողը. Մահի դեմ դեղամիջոցը»/ Maze Runner։ The Death Cure

Թոմասը եւ կենդանի մնացած գլեյդերները պետք է կատարեն վերջին եւ ամենավտանգավոր միսիան։ Ընկերների փրկության համար նրանք Վերջին քաղաք կներխուժեն՝ մահացու լաբիրինթոս, որը հսկվում է Արատի կողմից։ Այնտեղ կենդանի մնալով, նրանք կկարողանան ստանալ իրենց տանջող բոլոր հարցերի պատասխանները։ Դերերում՝ Ռոզա Սալազար, Թոմաս Սենգստեր, Դիլան Օ'Բրայեն, Կայա Սկոդելարիո, Ուոլթոն Գոգինգ, Էյդան Գիլեն, Քեթրին ՄակՆամարա, Նատալի Էմանուել։

25.01 - «Սուրբ եղջերուի սպանությունը»/ The Killing of a Sacred Deer

Պատմության կենտրոնում տաղանդավոր սրտաբան Սթիվենն է, որը երջանիկ կյանք է վայելում իր կնոջ՝ Աննայի եւ 2 երեխաների հետ։ Իդիլիան խանգարում է անցյալի ուրվականը, որը Սթիվենն այլեւս չի կարողանում թաքցնել... Դերերում՝ Նիկոլ Քիդման, Քոլին Ֆարել, Ալիսիա Սիլվերսթոուն, Բարի Կեոգան, Ռեֆի Քեսիդի, Բիլ Քեմփ, Սանի Սուլջիկ։

25.01- «Ստալինի մահը»/ The Death of Stalin

Ֆիլմի գործողությունը զարգանում է 50-ականների սկզբին ԽՍՀՄ-ում։ Ողջ երկիրը վախենում է միայն մեկ մարդուց, ով մահանում է՝ իշխանության համար մրցարշավի մեկնարկը տալով։ ԽՍՀՄ-ը քաոսի մեջ է։ Դերերում՝ Օլգա Կուրիլենկո, Անդրեա Ռայզբորո, Ռուպերթ Ֆրենդ, Ջեյսոն Այզեքս, Սթիվ Բուշեմի, Ջեֆրի Թեմբոր, Ռիչարդ Բրեյք։

25.01- «Հեփի-էնդ»/ Happy End

Ֆիլմի սյուժեի հիմքում փախստականների ճամբարից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ֆրանսիական Կալեում ապրող հարուստ ընտանիքն է, որի անդամները մոռացել են անկեղծ զգացմունքների եւ զգայունության մասին։ Ի տարբերություն մնացածների, ինչ-որ չափով էմոցիաների են ունակ միայն 13-ամյա Եվան եւ նրա պապիկը՝ Ժորժը։ Դերերում՝ Իզաբել Յուպեր, Ժան-Լուի Տրենտինիան, Մատյե Կասովից, Ֆանտինա Արդուին, Ֆրանց Ռոգովսկի, Լաուրա Վերլինդեն, Օրելիա Փեթի։

ԴԻՏԵ`Ք ՈՐԱԿՅԱԼ ԿԻՆՈ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30