23.07.2012 13:23 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քցե՛լ մուտիլովչիկներին

Սերժ Սարգսյանին արդեն «քցել» են

Հայաստանի Հանրապետությունն ապրում է ամառային ռեժիմով։ Քաղաքական էլիտան մեկնել է կուրորտներ, սոցիալական ցանցերում հարաբերական անդորր է. շուտով մամուլն էլ որոշակի դադար կվերցնի։

Քաղաքական դաշտում  մի տեսակ լռություն է, եւ այդ լռության մեջ շատ ավելի բարձր են հնչում այն մարդկանց հայտարարություններն ու «քաղաքական

վերլուծությունները», որոնք ակտիվ քաղաքական

ժամանակաշրջանում երբեւէ իրենցից առանձնապես

հետաքրքրություն չեն

ներկայացրել։ Ամենազավեշտալին այն է, որ այդ մարդիկ փորձում են դատողություններ անել քաղաքական այնպիսի իրադարձությունների մասին, որոնցից պատկերացում են կազմել հասարակական տրանսպորտում  հնչած  կարծիք-մեկնաբանություններից։ Օրինակների վրա ավելի հստակեցնենք։

 

Հայկական մասմեդիայի պահանջարկված դեմք են դարձել նրանք, որոնց խոսելիքի միակ թեման ՀԱԿ-ն է եւ նրա շուրջ ծավալվելիք իրադարձությունները։ Հենց այս պարապ վախտվա խաղալիքների շուրթերով է, որ ժամանակ առ ժամանակ ակտիվանում է խոսակցությունը, թե ՀԱԿ-ը հիմա ԲՀԿ-ի համագործակցությունը կարեւորելով, ընդամենը մեկ պարզ խնդիր է լուծում` վերջնականապես փուռն է տալիս ԲՀԿ-ին` Սերժ Սարգսյանին հասկացնելով, որ քաղաքական այս երկու ուժը կարող են րոպեների ընթացքում լուծել իշխանափոխության հարցը։ Այսպիսի դատողություններ արտահայտողների մտքի եզրահանգումը հեռուն է գնում` օրինակ`  ՀԱԿ-ի միակ նպատակը  Սերժ Սարգսյանին լարվածության մեջ պահելն է, իսկ Սերժ Սարգսյանի նպատակը այդ լարվածությունը թոթափելն է, բնականաբար, ԲՀԿ-ն` ճնշելով։ Այս տրամաբանությունից ելնելով էլ որոշ վերլուծաբաններ, գործիքի համարում ունեցող գործիչներ բարձրաձայնում են, թե խեղճ ԲՀԿ-ն չի հասկանում, որ իրեն «զոհաբերում» են։  Այս մոտեցման հակառակ կողմն էլ կա, որտեղ ՀԱԿ-ին են փորձում վերագրել «զոհի» կարգավիճակը։  Ասում են, թե վերջիվերջո Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը իրենց հարաբերությունները կարգավորելու են, միասին գնան նախագահական ընտրությունների` ՀԱԿ-ին իշխանափոխության ճանապարհին թողնելով միայնակ։ 

Ավելացնենք նաեւ, որ այս տեսակետը շրջանառության մեջ են դնում այն մարդիկ, որոնք ուղղորդվում են Բաղրամյան 26-ից։ Եվ ուրեմն` հարց է առաջանում` ինչու են այդ մարդիկ հուզվում, թե ով` ում «կքցի», ՀԱԿ-ը` ԲՀԿ-ին, թե՞ ԲՀԿ-ն` ՀԱԿ-ին։ Պատասխանն էլ, թերեւս, ակնհայտ է. այսպիսի խոսակցությունները շրջանառության մեջ դնելը, դրանք ակտիվացնելն ու դրանց հաշվին «ապրելը» ձեռնտու է բացառապես Սերժ Սարգսյանին։ Այս տարիների ընթացքում Սարգսյանը բազմիցս ապացուցել է, որ քաղաքական միջավայրում ինքը կարողանում է ջրի երեսին մնալ բացառապես «մուտիլովկաների» հաշվին։ Եվս մեկ անգամ ամրագրենք այն, ինչ բազմիցս առիթ ենք ունեցել  ընդգծելու` Սերժ Սարգսյանն ու նրա «կամանդը» այդպես էլ չհասկացան, որ քաղաքական դաշտը «մուտիլովկաներով» սնելը հղի է լինում անկանխատեսելի զարգացումներով. սովորաբար այդ «մուտիլովկաները» բումերանգի էֆեկտով շրջվում են հենց այն հորինող-պտտեցնողների դեմ։ 

Գալով բուն թեմային` նկատենք, որ քաղաքական այս երկու ուժերն էլ ապացուցել են, որ կարողանում են համախմբվել` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու գաղափարի շուրջ։ Այդ ուժերի ներկայացուցիչները դա արել են վերջին խորհրդարանական ընտրություններին. կասկածից դուրս է, որ մոտեցումը առաջիկա նախագահական ընտրություններին չի փոխվելու` ոչ ՀԱԿ-ն է համալրելու ընտրակեղծարարների շարքերը, ոչ էլ` ԲՀԿ-ն։ Իսկ սա նշանակում է, որ «քցվածի» կարգավիճակում, ինչպես միշտ, հայտնվելու է Սերժ Սարգսյանը` իր «կամանդի» հետ միասին։ 

Երկրում լրջագույն խնդիրներ կան, չթվարկենք նորից։ Իսկ Սերժ Սարգսյանին մի բան է հետաքրքրում միայն` ինչ անհեթեթություն հորինի եւ ինչպես այն դնի շրջանառության մեջ` պառակտելով հասարակական սպասումները։ Եվ սա լրացուցիչ, բայց հիմնավոր  փաստարկ է` Սերժ Սարգսյանը անելիք չունի նախագահի նստավայրում, որովհետեւ նախագահի աթոռը երկիր կառավարելու, ոչ թե «մուտիլովկաներով» երկրի` առանց այդ էլ փչացած մթնոլորտը էլ ավելի փչացնելու համար է։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30