23.02.2018 07:35 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Վահե Էնֆիաջյանը եւ «քաղաքականությունը»

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Սումգայիթյան ջարդեր. Հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել է.

«Հայկական կողմը քարոզչական առումով պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հաճախ տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպիսի քարոզ է իրականացնում հենց իրենց դասագրքերում։ Այս ամենը մենք լսում ենք, աշխարհին ենք ներկայացնում մեր մոտեցումները, բայց հաճախ տեսնում ենք, որ քաղաքակիրթ աշխարհն այս դրսեւորումների վերաբերյալ լուռ է մնում։ Պետք է հետեւություններ անել, բայց միեւնույն ժամանակ` քայլեր ձեռնարկել։ Մեր դպրոցներում պետք է կռվել, կրակել սովորեցնեն»։

Վահե Էնֆիաջյանը շատ մեղմ տարբերակ է առաջ քաշել ադրբեջանական հայատյաց քարոզչությանը դիմագրավելու համար։ Իհարկե, մեզ պետք չեն ադրբեջանցիների զավթած հայկական բնակավայրերի` Գանձակի, Նախիջեւանի, Շահումյանի, Մարտակերտի մասին գրականություն, որտեղ պատմական ապացույցներով կներակայցվեն հայերի մշակույթի, կենցաղի, հետո նաեւ կոտորածների ու բռնագաղթի մասին։ Պետք է մատաղ սերնդին հանել ադրբեջանական քարոզչամեքենայի, ավելի կոնկրետ` զինված բանակի դեմ։ Այս պայմաններում ինչ ուսման, կրթության մասին խոսք կարելի է լինել։ Իհարկե, մի քիչ կրակել սովորեն, երեխաներին կհանենք ադրբեջանական հատուկ նշանակության բանակի դեմ մարտնչելու։ Քաղաքակիրթ աշխարհն այդժամ կնկատի մեր «մոտեցումները»։ Ու էլ չի լռի առաջվա պես։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30