23.02.2018 07:30 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Հայտնի մարդ է

2018թ. փետրվարի 21-ին կայացել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նիստը, որի որոշմամբ հաստատվել են մի շարք նոր նշանակումներ։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Խորհրդի նախագահ է ընտրվել ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) վարչության անդամ, «Մանրածախ բիզնես» Գլոբալ բիզնես-ուղղության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Վերխոշինսկին։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ նշանակվել է Իվան Տելեգինը, որը տվյալ պաշտոնը կստանձնի 2018 թ. փետրվարի 24-ից։

Իվան Տելեգինն ունի 16-ամյա փորձ ֆինանսական բնագավառում, 2011թ.-ից՝ ՎՏԲ խմբում։  2016թ.-ին նշանակվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն, տնօրինության անդամ։

Նշենք, որ Վլադիմիր Վերխոշինսկին հայտնի անձնավորություն է ռուսաստանյան բանկային համակարգում, սակայն հանրությանը նա շատ ավելի հայտնի է ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղերին իր մասնակցությամբ։ Վերխոշինսկին արդեն մի քանի տարի այդ խաղերում ներկայացնում է հեռուստադիտողների շահերը, նաեւ անձամբ մասնակցել է որպես գիտակ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30