01.12.2017 13:34 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Շնորհավո'ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

Ցանկացած բյուջեի եւ նախասիրությունների համար Ամանորը տոնելու ուղղությունները

Ցանկացած բյուջեի եւ նախասիրությունների համար Ամանորը տոնելու ուղղությունները

Ամանորի արձակուրդները մոտենում են, եւ մարդկանց որոշակի զանգվածի մեջ «Որտեղ տոնել Ամանորը» ակտուալ հարցն է առաջանում։ Բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են հանգիստը պլանավորել նախապես, ներկայացնում ենք ցանկացած ճաշակին եւ դրամապանակին համապատասխան այս տարվա տոնական ուղղությունները։

Բեռլին, ԳԵՐՄԱՆԻԱ։ Միջնադարյան ամրոցում տոնական պարահանդես կամ անընդմեջ շարունակվող բար-հոփինգ, միջազգային համընդհանուր տոնակատարություններ կամ Միշլենի աստղերի ներքո ռեստորանային ընթրիք՝ Բեռլինում հնարավոր է համատեղել միանգամից մի քանի ամանորի սցենարներ։ Անկախ նրանից, թե ինչպես կորոշեք տոնել Ամանորը, Գերմանիայի մայրաքաղաքում կարելի է եւ անհրաժեշտ է իմպրովիզացնել։ Նույն պատմությունը մենյուի հարցում է. խորոված գետածածան, մսով նախուտեստների բազմազանություն, բուրավետ պանիրներ, գարեջուր, կրյուշոն, պունշ եւ մի փոքր շամպայն։ Բեռլինը կարելի է գաստրոնոմիկ ամենատարբեր համերի խաչմերուկային կետ անվանել։

Վարշավա, ԼԵՀԱՍՏԱՆ։ Եթե ցանկանում եք Ամանորն անցկացնել գլխավոր ավանդույթների պահպանմամբ, սակայն՝  ամանորի դեկորացիաների ներքո, ապա Վարշավան լավագույն տարբերակ է։ Գլխավոր հրապարակում ավանդական զվարճանքին եւ հրավառություններին կավելանա նաեւ եվրոպական տոնավաճառը` համեմված տաք գարեջուրը եւ լեհական տոնական «պերնիկը»։ Կեսգիշերից մի քանի ժամ առաջ Պալատային հրապարակում կարելի է ընկերակցել տեղաբնակներին եւ զբոսաշրջիկներին, մի քանի զլոտի պարգեւել փողոցային երաժիշտներին, տեղ զբաղեցնել տոնածառի մոտ, իսկ երբ ժամացույցները կղողանջեն սպասված 12-ը, ապա ժամանակն է բացականչել «Szczesliwego nawego roku»-ն։ Տարվա առաջին օրը խորհուրդ է տրվում հաղթահարել մի քանի բարձունքներ եւ էքսկուրսիայով ուղեւորվել դեպի Կրակով եւ Վորցլավ։ Վերջում, հիշողություններն էլ ավելի տպավորիչ դարձնելու համար, անհրաժեշտ է Copernicus հոթելի ռեստորան այցելել։

Թբիլիսի, ՎՐԱՍՏԱՆ։ Թբիլիսին ամանորի ժամանակահատվածում հայերի ամենասիրելի վայրերից մեկն է. տոնական տրամադրության համար բավական է միայն խորհրդային լուսամփոփներով զարդարված ժանյակավոր ֆասադների տեսարանը, իսկ սացիվիի եւ խաչապուրիի բույրերը վերջնականապես կհեռացնեն նախաամանորյա հոգնածությունը։ Գլխավոր գիշերը կարելի է անցկացնել տարբեր կերպ. Ռուսթավելի պողոտայում երիտասարդների եւ հրավառությունների ներքո, մշտապես ուրախ տրամադրությամբ ու երգ-պարով ցանկացած ռեստորանում։ Այստեղ Ամանորը նշվում է դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ընկած ժամանակահատվածում։ Այնպես որ, Թբիլիսիի գանձերի հետազոտությունը կսկսվի հունվարի 3-ից։ Եվս մեկ օր խորհուրդ է տրվում անցկացնել Աբանոթուբանի հայտնի ծծմբային բաղնիքներում։

Շարունակելի

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30