06.04.2018 07:58 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Որ աչքով չտան մարզին

Մարտի 29-ին Արարատի մարզպետարանում տեղի է ունեցել մարզխորհրդի հերթական նիստ, այն վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ նիստը շատ կարճ է տեւել, ընդամենը 20 րոպե, իսկ մարզպետը եղել է ընկճված տրամադրությամբ եւ անգամ ներկաներին ինչպես հարկն է չի ողջունել։ Այս հանգամանքը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել, արդյո՞ք սա Արամայիս Գրիգորյանի հրաժեշտի նիստն է։

Նիստի ընթացքում զեկուցվել են կատարված աշխատանքների մասին, եւ երբ հերթական վարչության պետը ներկայացրել      է արձանագրած ցուցանիշնեը, Արամայիս Գրիգորյանը դիտողություն է արել նրան` ասելով. «Ինչո՞ւ ես դեմքի նման տխուր արտահայտությամբ խոսում մեր արձանագրած բարձր արդյունքների  մասին, վախենում ես աչքո՞վ տան»։

Նշենք, որ մարզպետարանի կայքէջից տեղեկանում ենք. «Մարզի ղեկավարը շեշտել է, որ, ըստ արձանագրված ցուցանիշների, Արարատի մարզն առաջինն է հանրապետությունում եւ ունեցած ձեռքբերումների, համատեղ արդյունավետ աշխատանք իրականացնելու համար շնորհակալություն է հայտնել համայքների ղեկավարներին։ Արամայիս Գրիգորյանը հավելել է նաեւ, որ թեեւ ակնհայտ են ձեռքբերումները, սակայն դեռ շատ անելիքներ կան»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30