28.01.2015 18:52 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Ի՞նչ է կատարվել ՀՅԴ ընդհանուր ժողովի ժամանակ

Հունվարի 24-ին ավարտվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը, պարզ դարձավ Բյուրոյի նոր կազմը։ Հետաքրքրական է, որ նոր Բյուրոյի կազմում չհայտնվեց Հրանտ Մարգարյանի գլխավոր մրցակից ամերիկահայ Վիգեն Հովսեփյանը, թեեւ մինչ այդ խոսվում էր, որ նա ունի բոլոր հնարավորությունները ընտրվել ոչ միայն Բյուրոյի անդամ, այլ նաեւ դառնալ Բյուրոյի ներկայացուցիչ։

Ինչպես գիտենք, Բյուրոյի ներկայացուցիչ լինելու, այլ կերպ ասած՝ համակարգողի կամ ղեկավարի պարտականությունն անհիշելի ժամանակներից ստանձնում է Հրանտ Մարգարյանը, թեեւ կուսակցական տերմինաբանության մեջ գոյություն չունի Բյուրոյի ղեկավար կամ նախագահ եզրույթը։ «ՉԻ»-ին հայտնի են դարձել Ընդհանուր ժողովի մի շարք հետաքրքրաշարժ հանգամանքներ։ Մեր աղբյուրների համաձայն՝ օրակարգի պահանջով ժողովի վերջին օրը տեղի է ունեցել Բյուրոյի կազմի ընտրություն փակ քվեարկության միջոցով։  Թեկնածուների առաջադրումից հետո, բնականաբար, երբ հնչել են նաեւ Հրանտ Մարգարյանի եւ Վիգեն Հովսեփյանի անունները,  Վիգեն Հովսեփյանը ձայն է խնդրել եւ առաջարկել, որպեսզի ինքը եւ Հրանտ Մարգարյանն ինքնաբացարկ հայտնեն եւ ճանապարհ տան «նորեկներին»։   Հրանտ Մարգարյանը նման առաջարկությանը շատ բուռն է արձագանքել` հիմնավորելով, թե ինքը դեռ անելիքներ ունի, եւ մերժել է կուսակցական ընկերոջ առաջարկը։  Արդյունքում Վիգեն Հովսեփյանին մնացել է առաջարկել միայն սեփական ինքնաբացարկը։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31