Ուշագրավն այն է, որ չնայած Հայաստանում վարորդները վաղուց են ստացել նոր պլաստիկե վկայականներ, Ղարաբաղում մինչեւ վերջերս կիրառության մեջ են եղել հին` խորհրդային թղթե վկայականները։ Այժմ, մեր տեղեկություններով, գործընթացն արագացնելու համար` Ղարաբաղում օրական մի քանի հարյուր մարդ է ստանում նոր վարորդական վկայական։