16.02.2018 04:32 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Էրեբունու թաղապետը աշխատանքից ազատել է բանակում մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը

«ՉԻ» տեղեկություններով՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ընդամենը մեկ տարվա պաշտոնավարման ընթացքում հասցրել է ազատվել իր նախորդի՝ Արմեն Հարությունյանի գրեթե բոլոր կադրերից` հին աշխատակիցներին փոխարինելով իր բարեկամներով ու ծանոթներով։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Դավիթ Գրիգորյանը չի խնայել անգամ մարտական դիրքերում գտնվող զինվորի մորը՝ տիկին Գայանեին, որը թաղապետարանում հավաքարարի հաստիք է զբաղեցրել։ 

Երբ աշխատանքից ազատված կինը դիմել է թաղապետին եւ ասել, որ մի որդին բանակում է ծառայում, մյուսն էլ բանակում հաշմանդամ է դարձել եւ իր խնամքի տակ է, Դավիթ Գրիգորյանը առանց աչքը թարթելու  պատասխանել է. «Կարո՞ղ ա շուկա ես եկել։»

«ՉԻ» տեղեկություններով՝ Դավիթ Գրիգորյանի հրամանով աշխատանքից ազատվածների ցանկը մեծ է։ Ի մասնավորի  սոցիալական ծառայության աշխատանքից ազատված պետի փոխարեն նշանակվել է թաղապետի  հորեղբոր թոռը՝ Ստելա Ավագյանը։ Կրթության բաժնում եւս փոփոխություն է կատարվել, աշխատանքից ազատելով բաժնի պետին, Դավիթ Գրիգորյանը  նշանակել է իր քրոջ աղջկան՝ Սիմա Բաղդասարյանին։ Նկատենք, որ Գրիգորյանը աչք է ունեցել անգամ պատճենահանող աշխատակցի՝ Անահիտի աշխատանքի վրա, նրան ազատել է աշխատանքից եւ փոխարենը նշանակել իր քրոջ որդուն՝ Լյովային,որը համատեղությամբ նաեւ կոմունալ բաժնում է հայտնվել։  Նախկին թաղապետի տեղակալ, Մհեր Սեդրակյանի կադրը համարվող  Խաչատրյանը եւս ազատվել է աշխատանքից, իսկ այդ  պաշտոնում  նշանակվել է  Արմեն Օսիպյանը։

 Կանաչապատման հարցերով զբաղվող, զբոսայգու տնօրեն Մակար Սարուխանյանին  Դավիթ Գրիգորյանը առաջարկել է հեռանալ ինքնակամ՝ սեփական դիմումի համաձայն, իսկ նրա փոխարեն  նշանակել է Կիրակոսյանին՝ իր մանկության ընկերոջը։ Մակար Սարուխանյանի հետ աշխատանքից ազատվել է   նաեւ նրա վարորդը՝ Արմենը։ Դավիթ Գրիգորյանը ազատվել է նաեւ կոմունալ բաժնի աշխատակիցներից եւ հավատարիմ իր աշխատաոճին՝ բերել իր կադրերին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ թաղապետարանի ընդհանուր բաժնի երկարամյա երկու աշխատակցուհիներ  արտասվելով են ստացել իրենց ազատման մասին հրամանները, բայց փոխարենը թաղապետի ազգականներն են  գոհ մնացել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30