Հինգշաբթի, 28 հունիսի 2012, #605 տպագիր համարը

    Առաջին էջ
  • Մարդկային տգիտության մեջ խիստ մխիթարական է հիմարություն համարել այն ամենը, ինչ չգիտես։

    Դ. Ի. Ֆոնվիզին

  • Ջրգողության ջենթլմենները

    Ջրգողության ջենթլմենները

    Համարի շահույթը
    Կառավարությունը կարծես թե գտել է Սեւանի ջուրը կանխիկ փողի վերածելու ամենահարմար պահը։ Այդ ջուրը նախ կդառնա էլեկտրաէներգիա եւ կվաճառվի բնակչությանը, ապա որպես ոռոգման ջուր կվաճառվի Արարատյան դաշտի գյուղացիներին, «ձեռի հետ» էլ բարձրաստիճան պաշտոնյաների ձկնաբուծարանները ջուր կստանան։ մանրամասն

  • «ՉԻ» ռիթմով Աննախադեպ խորհրդարան` ընդդիմության համագործակցության արդյունքում

    «Ակնհայտ է, որ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի ձեւավորումից եւ կառավարության ծրագրի քննարկումից հետո Հայաստանում ստեղծվել է բոլորովին նոր մի իրավիճակ», երեկ Ազատության հրապարակում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Երկրորդ էջ
  • «ՉԻ» ռիթմով Ետ մնացողը չեն

    «ՉԻ» տեղեկություններով, նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու Աշխարհ» ռեստորանային համալիրում բավականին երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաեւ մի քանի նախկին պետական չինովնիկներ։ Գայանե Զարգարյան ավելին

  • Քյաշ փողը Սեւանի գաղտնիքները

    Սերժ Սարգսյանի նախագահության չորս տարիների ընթացքում իշխանությունների հիմնական զբաղմունքը եղել է Հայաստանի ընդերքի թալանը, եւ որեւէ մեկը չի էլ փորձել թաքցնել դա։ Հակառակը` իշխանությունները պարծեցել են, թե տեսեք` արտահանումն ավելանում է (հանքարդյունաբերության հաշվին), օտարերկրյա ներդրումներն ավելանում են եւ այլն։ Մարկ Նշանյան ավելին

  • Լուր-մեկնաբանություն Թող մի լավ լողանան

    ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե հանգստանալու է Քոբուլեթիում ու իր համայնքից էլ հազար հոգու տանելու է հետը։ «Տանելու եմ տեղավորեմ հյուրանոցում, հետեւեմ` լավ հանգստանան, լավ լողանան», ասել է նա։ ավելին

  • Լուր-մեկնաբանություն Happy end-ը հենց արտագաղթն է

    «Արմնյուզ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը կարծիք է հայտնել, թե արտագաղթի համար մեղավոր են նաեւ լրագրողները, որովհետեւ լրատվամիջոցներում մարդկանց հաջողակ պատմություններ ու success story-ներ չկան։ ավելին

  • Երրորդ էջ
  • Քաղդասընթաց Ինչ է պահանջում քաղաքականության այբուբենը. մեսիջներ տգետներին Լեւոն Տեր-Պետրոսյանից

    Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի մանեւրի դաշտը գնալով նեղանում է, կամ աշխարհը ձեզ հետ կխոսի ուրիշ լեզվով
    Երեկ Ազատության հրապարակում ամենասպասված ելույթը, թերեւս, ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանինն էր։ Մինչ նրա ելույթի մեկնարկը, բոլորը փորձում էին կռահել, թե ինչի մասին է խոսելու Տեր-Պետրոսյանը, եւ գործողությունների ինչ նոր փաթեթ է նա առաջարկելու իր կողմնակիցներին եւ առհասարակ ՀՀ պայքարող քաղաքացիներին։ Գոհար Վեզիրյան ավելին

  • Չորրորդ էջ
  • Դեպի հաղթանակ Անելիքները շատ են, առջեւում նախագահական ընտրություններ են. Կոնգրեսի պատգամավորները երդվեցին Ազատության հրապարակում

    Հայ ազգային կոնգրեսի խմբակցության 7 պատգամավորները, որոնք չէին մասնակցել ԱԺ առաջին նիստին, չէին երդվել Սերժ Սարգսյանի եւ իշխանական պատգամավորների ներկայությամբ, երեկ իրենց պատգամավորական երդման արարողությունը կատարեցին Ազատության հրապարակում։ Երդման տեքստը Ազատության հրապարակի հարթակից` հանրահավաքի հազարավոր մասնակիցների առաջ կարդաց Կոնգրեսի խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Դա հանրահավաքը վարող Մանուկյանը բացատրեց նրանով, որ «մենք չէինք երդվելու ռեժիմի պատգամավորների առաջ, այլ մենք երդվում ենք ահա այս մարդկանց առաջ, որոնք մեզ հավատում ու վստահում են երկրի առաջընթացին»։ Քրիստինե Խանումյան ավելին

  • Լուր ՕԵԿ-ից ՀՀԿ մեկ քայլ է

    Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում ՕԵԿ շարքերը գնալով նոսրանում են։ Բանն այն է, որ մի շարք մարզերում, հատկապես Արագածոտնում, Արմավիրում ու Տավուշում, ուր դեռեւս ՕԵԿ գրասենյակները հիշեցնող տարածքներ կան, կամ դրանք չեն աշխատում, կամ էլ հազարից մեկ կուսակցության դռները բացվում են այս կամ այն կուսակցի ծննդյան տարեդարձը նշելու նպատակով։ Գայանե Զարգարյան ավելին

  • Հինգերորդ էջ
  • Աղվանի փառքի հետեւից Ապարանցի Լյովն ու 2012 նոր «վիպուսկի» համերաշխության պարը

    Ամեն տարի, հուլիսի 17-ին, Ջավախքի Կարզախ գյուղում՝ աշուղ Ջիվանու ծննդավայրում, ավանդաբար նշվում են «Ջիվանու օրերը», որին, ինչպես միշտ, մեծ թվով հյուրեր են ժամանում ինչպես Վրաստանից, այնպես էլ Հայաստանից։ Սակայն այս տարի, բանից պարզվում է, ՀՀ-ից Ջավախք մեկնող հյուրերը շատ են լինելու, որոնք իրենց ներկայությամբ փորձելու են պատվել ջավախքցիներին։ Գայանե Զարգարյան ավելին

  • Վեցերորդ էջ
  • Ծախսատար գործ Ավագանու անդամներն այսուհետ դրամական փոխհատուցում են ստանալու իրենց աշխատանքի դիմաց

    Երեկ Երեւանի ավագանու յոթերորդ նստաշրջանի վերջին նիստի ժամանակ Երեւանի ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց` ավագանու անդամներին իրենց պարտականությունների կատարման հետեւանքով առաջացած ծախսերի դիմաց Երեւան քաղաքի 2012 թվականի բյուջեով նախատեսված համապատասխան գումարներից ՀՀ նվազագույն աշխատավարձի չափով ամսական դրամական փոխհատուցում տրամադրելու մասին որոշման նախագծին։ Մելանյա Ծառուկյան ավելին

  • Հոբելյան «Այսօր ես չեմ իշխում ժամանակի վրա»

    Սկիզբը N 600
    - Ի՞նչ վկայեց Հայաստանի ԳՄ 13-րդ համագումարը։ Ինչի՞ց էին այդքան զայրացած ու բորբոքված Ձեր գրչակից ընկերները։ Հրանտ Մաթեւոսյան ավելին

  • Յոթերորդ էջ
  • Но-но-но ՆԱՏՕ-ն մատ է թափ տալիս Դամասկոսի վրա

    Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը ռմբակոծում են թուրքական օդանավերը, մինչդեռ Անկարան հայտարարում է, որ չի ներխուժել Սիրիայի օդային տարածք։ Միջադեպերն արդեն երկուսն են։ Հունիսի 22-ին սիրիացիները ռմբակոծեցին թուրքական F-4 Phantom կործանիչը, իսկ երկուշաբթի երեկոյան մեկ այլ օդանավի վրա հարձակման փորձ կատարվեց, որը ուղղված էր որոնելու առաջինի կործանված մասերը։ Ներկա պահին թուրքերը պնդում են, որ չեն պատրաստվում տեղի ունեցածի պատճառով պատերազմ սկսել Սիրիայի դեմ։ Միեւնույն ժամանակ, Անկարան չի պատրաստվում միջադեպերն անպատասխան թողնել։ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը վստահեցրել է, որ Անկարան չի շեղվելու միջազգային իրավունքի նորմերից։ Ա. Մ. ավելին

  • Լուր Եգիպտոսին փոփոխություններ են սպասվում

    Եգիպտոսի նախագահի` արդեն նախկին թեկնածու գեներալ Ահմեդ Շաֆիկը մտադիր է նոր կուսակցություն հիմնել, որի միջոցով հնարավոր կլինի շարունակել աշխարհիկ պետություն ստեղծելու գաղափարը, հայտնում են արաբական լրատվամիջոցները։ Ա. Մ. ավելին

  • Լուր Մայքլ Ջեքսոն` ուրիշ եւ եզակի

    Եթե չլիներ Մայքլ Ջեքսոնը, ապա Բարաք Օբաման չէր հայտնվի Սպիտակ տանը։ Այս մասին The Independent-ին տված հարցազրույցում ասել է աշխարհահռչակ երգչի եղբայր Ջերմեյն Ջեքսոնը, որը խորապես հիասթափվել է իր եղբոր նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքից։ Ա. Մ. ավելին

  • Ութերորդ էջ
  • Ստոպ կադր

    «Իտալիայի, Դանիայի եւ Չեխիայի հավաքականների ուժեղ ու թույլ կողմերի մասին այս պահին ճիշտ պատկերացում ունենք»։ Այդ մասին երեկ հայտարարել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ ավելին

  • «ՉԻ» խմբակցություն Օրենք հասարակական վայրերում ազգաբնակչության ծեծման մասին

    Հաշվի առնելով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ զանազան երեւույթների նկատմամբ հասարակական կազմակերպությունների անառողջ հետաքրքրությունը, մեծապես կարեւորելով ազգաբնակչության ծեծման ոլորտն օրենսդրորեն կարգավորելու հրամայականը, ինչպես նաեւ առաջնորդվելով գործարար միջավայրի ներկայացուցիչներին անհարկի զրպարտություններից զերծ պահելու մտահոգությամբ, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել հասարակական վայրերում ՀՀ քաղաքացիներին ծեծման ենթարկելու չափորոշիչների մասին։ Սույն օրենքի ընդունումը ոչ միայն ոլորտը զերծ կպահի անհարկի շահարկումներից, այլեւ լրջագույն խթան կդառնա Հայաստանում էքստրեմալ զբոսաշրջության առաջանցիկ զարգացման համար։ Եվ այսպես. ավելին

  • Աշխատանք

    «Հարսնաքար» ռեստորանային համալիրին անհրաժեշտ են երիտասարդ, բարետես արտաքինով եւ քնքույշ ձայնով մատուցողուհիներ` շտապ օգնություն կանչելու համար։ ավելին

  • Հայտարարություն

    Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր պատրաստվում է տուգանել մի քանի հեռուստաընկերությունների։ ավելին

Ծառայություններ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15 15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30 30