25.05.2018 06:53 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Վովա Գասպարյանի թիմակիցները կարգով-շարքով լքում են համակարգը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմակիցները հերթով լքում են համակարգը։ Աշխատանքից ազատվելու դիմում է գրել նաեւ նրա փեսան՝ Ալիկ Մարգարյանը, որը կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետի առաջին տեղակալն է։ Նրան Գասպարյանը բերել էր ռազմական ոստիկանությունից։

Նշենք, որ Ալիկ Մարգարյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորաքրոջ որդին է, նա ոստիկանությունում իր գործունեությամբ չի զիջել թիկնապահ Արշակին։ Եթե վերջինս ձեռքի տակ էր պահում ճանապարհային ոստիկանության համակարգը, ապա Վլադիմիր Գասպարյանի փեսան կուրացիա էր անում քրեական հատվածը, միլպետներ եւ վարչության պետեր էր նշանակում, ազատում։

Այժմ փաստորեն Ալիկ Մարգարյանի օդերը փակվել են, դրա համար էլ որոշել է դիմում գրել։ Մի բացահայտում եւս. Մարգարյանի սանիկը Ռոմիկ Կիրակոսյանն է՝ ոստիկանության Կոտայքի մարզայի վարչության պետը, որը 4-5 տարվա ընթացքում կապիտանից դարձել է գնդապետ, միշտ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, չնայած իր անվան հետ կապվող սկանդալային պատմություններին։

«ՉԻ» տեղեկություններով`վերջինս դեռ չի շտապում աշխատանքից ազատման դիմում գրել՝ որպես գասպարյանական թիմի վերջին մոհիկան, սակայն քավորի բացակայությամբ ինչպես է շարունակելու պաշտոնավարել` դեռ հայտնի չէ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30