22.06.2012 00:46
Տարածել հոդվածը. facebook twitter

Ի սկզբանե էր զատն

Քյոհնա կտակարան

...Եվ ահա ժողօւարանի մէջ Սէրժը խօսեց իր աշակերտների առաջին, եւ քարոզում էր, եւ ասում. «Ահա Ահեղ դատաստանի օրը մօտենում է, եւ Հրեաստանի ժողօւուրդը պիտի նոր կուսակալ ընտրի ի վերայ Աբրահամի որդիների։

Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում` սորանք են նոր պատուիրանները, որ Տերը տուեց Սինայ լերան վրայ։ Եվ առաջին պատուիրանը սա է` ես եմ Սէրժը, եւ ուրիշ Սէրժ չունենաս, եւ ուրիշ Սէրժի երկրպագութիւն չանես քո օրերումը։ Եվ դարձեալ Տէրը ասաց. մի՛ սպանաներ, եւ եթե մէկի վրայ բարկանաս, անզգոյշ քաշքշես նորան, որ գուցե թէ վայր ընկնի եւ իր յոժար կամքով մէռնի։ Սիրիր մերձաւորիդ բիզնէսը եւ այնքան հարկ վերցրու նորանից, ինչքան որ ցանկանաս քո բիզնեսից առնեն։ Մի՛ գողանար, եւ եթե գողանաս` եօթերորդ մասը ինձ տաս, որ եբրայերեն ատկատ կօչուի, եւ տասանորդը դատարանին տաս, եւ անպարտ լինես մարդկանց առաջին։ Եթե մի երեսիդ ապտակեն` դու միւսը դեմ տուր, զի գուցե թէ ապտակողը նախարար դառնայ ի վերայ տրանսպօրտի։ Մի՛ շնացեք այն օբյեկտներում, որոնց տէրերը յանրապէտական չեն։ Եվ զգոյշ եղեք մարդկանց առաջին ողորմութիւն անողներից եւ գօրծք յարուցանեք նորանց դէմ, զի նորանք իրենց լուացքն արած են։ Եվ բնաւ սուտ խօստումներ մի տուեք»։

... Եվ եղաւ, որ երբ այդպէս էր քարոզում, Տիկօ անունով աշակերտը խօսեց նորա առաջին, եւ ասաց. «Տէ՛ր, քո վերջին պատուիրանը ինձ մտահօգեց, զի եթե սուտ խօստումներ չտամ, ինչպէ՞ս պիտի կառաւարութեան ծրագիր նէրկայացնեմ»։ Սէրժն էլ ծիծաղեց եւ ասաց. «Մի՞թե դու Պետրոս առաքեալից առաւել ես, որ դեռ հաւը չխօսած` երեք անգամ իր տիրօջը ուրացաւ։ Դու էլ պիտի պատուիրանները ուրանաս մինչեւ Արթուրի ելոյթը եւ նէրկայացնես զծրագիրն կառաւարութեան, զի հաճելի եղար իմ առաջին»։ Եվ ամէնքը լսեցին եւ իմացան, որ Ահեղ դատաստանի օրը ամէնքի համար է։ Ամէն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30