01.06.2018 01:52 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Սպանության փորձի հեղինակները մեղմ պատիժ են ցանկանում

Նոր Հայաստանում թացը չորի հետ խառնվել է, բոլոր պետական մարմինները՝ նախարարությունից թաղապետարան, դատականից` ուժային առիթ են փնտրում «հերոսական քայլ» անելու համար։

Այսպես, Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առեւտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով 13 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մնացականյանն ու Արսեն Մաթեւոսյանը դիմել են Վերաքննիչ։ Նրանք պահանջում են բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը` առաջադրված մեղադրանքները փոփոխել։ Հունիսի 8-ին բողոքը կլսվի Վերաքննիչում։

Սարսափելի այս դեպքի մասին մանրամասները եւ կադրերը մեկ անգամ չէ, որ ցնցել են ընթերցողին։ Ըստ մեղադրանքի՝  2013 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 20-ն անց 40-ի սահմաններում Վաղարշյան փողոցում գործող «Պարմա» առեւտրի կենտրոնի մոտ ամբաստանյալները հանդիպել են տուժող Արմեն Փ.-ին, որ պարզաբանեն, թե ինչու է Արմենը զանգահարում իր նախկին կնոջը՝ Աշոտ Մնացականյանի ընկերուհի Նոնային (անունը փոխված է)։ Արմենը երկու անգամ զանգել է նախկին կնոջը։ Կինը զանգերին չի պատասխանել։ Բայց տնից դուրս է եկել Աշոտ Մնացականյանը, եւ տեղի է ունեցել Աշոտի ու նրա ընկերների «հանդիպումը» Արմեն Փ.-ի հետ։ Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Մելքոնյանի խոսքերով՝ դեպքի ժամանակ «Պարմա» առեւտրի կենտրոնի մուտքի մոտ, մարդկանց աչքի առաջ Արմեն Փ.-ն ստացել է 17 վնասվածք, որոնցից 9-ը՝ թափանցող։ «Նրա աղիքները դուրս են թափվել... Օգնության հասած քաղաքացին աղիքները գետնից հավաքել, տեղն է լցրել... Դեպքից հետո տուժողը շաքարային հիվանդություն է ստացել... մի քանի վիրահատություններ է տարել...»։

Ահա այս ամենի հեղինակները այժմ ուզում են, որ իրենց պատիժը մեղմվի, առանց այդ էլ նրանց դատապարտել են նախատեսվող պատժի ամենամեղմ ձեւով, տարիներ ի վեր ձգձգել դատավարությունը, պատեհ, անպատեհ առիթով տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց, հիվանդություններ հորինել, կռիշություն արել տարբեր մարմիններում, իսկ այժմ էլ փաստորեն ուզում են ամենավերջին անմեղի պես ազատ արձակվել։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30