26.01.2018 08:46 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Նիհարեք, գարուն է գալիս

Հունվարյան դետոքս-ապուրներ

Մասկարպոնեով դդումի կրեմ-ապուր
Մասկարպոնեով դդումի կրեմ-ապուր .

Հունվարը դետոքսի, բեռնաթափման շաբաթների եւ մարզումների ավանդական ժամանակահատվածն է։ Դրա հետ մեկտեղ, ակտիվ բեռնումներից հետո, ցուրտ եղանակին տաքացնող եւ սնուցող բաղադրիչի պահանջ է զգացվում։ Իդեալական տարբերակը տաք ապուրներն են, որոնք կօգնեն վերականգնել ուժերը` առանց կազմվածքին վնաս հասցնելու։

ՄԱՍԿԱՐՊՈՆԵՈՎ ԴԴՈՒՄԻ ԿՐԵՄ-ԱՊՈՒՐ։ Բաղադրիչները՝ 1 կգ դդում, 200 գ կանաչ սոխ (սպիտակ հատվածը), 100 գ կարտոֆիլ, 150 գ մեղր, 80 մլ սերուցք, 120 գ մասկարպոնե պանիր, ձիթայուղ, շաքարավազ, աղ, դդումի սերմեր։

Պատրաստման եղանակը. մանր կտրատած սոխը, դդումն ու կարտոֆիլը տապակել, այնուհետեւ վրան ջուր ավելացնել եւ շոգեխաշել, մինչեւ բանջարեղենը փափկի՝ շաքարավազը, աղն ու մեղրը ըստ ճաշակի ավելացնելով։ Ապուրը բլենդերով հարել։ Պանիրը, սերուցքն ու աղը առանձին հարել։ Հարած ապուրը լցնել ափսեի մեջ, ավելացնել մասկարպոնեն եւ զարդարել սերմերով։

ԲՐՆՁՈՎ ՏՈՄԱՏԻ ԱՊՈՒՐ։  Բաղադրիչները՝ 0,5 կգ տավարի ֆարշ, 1 գլուխ սոխ, 3 բաժակ խաշած բրինձ, 1 բաժակ կտրատած կանաչ եւ կարմիր պղպեղ, 3 պճեղ սխտոր, 450 գ սեփական հյութի մեջ լոլիկներ, 2 բաժակ տոմատի սոուս, 2 բաժակ հավի բուլյոն, 0,5 թ. գդ. չոր կանաչ ռեհան, աղ, պղպեղ։

Պատրաստման եղանակը. ֆարշը տապակել ձիթայուղով, վրան ավելացնել մանր կտրատած սոխը, սխտորը եւ պղպեղը, ամբողջը տապակել եւս 5 րոպե։ Ֆարշին ավելացնել տոմատի հյութը, տոմատի կտորները, հավի արգանակը եւ համեմունքները. ամբողջը փակ կափարիչով 30 րոպե շոգեխաշել։ Մատուցելիս բրինձն ու տոմատի մասսան լցնել ափսեի մեջ, 0,5 բաժակ բրինձ + 1,5 բաժակ ապուր հարաբերակցությամբ։

ՀԱՎՈՎ ՊԱՆՐԱՅԻՆ ԿՐԵՄ-ԱՊՈՒՐ։ Բաղադրիչները՝ 80 գ կիսապինդ պանիր, 200 գ հալած պանիր, 400 գ հավի ֆիլե, 1 հատ գազար, 300 մլ հավի արգանակ, 1 պճեղ սխտոր, 3 ճյուղ մաղադանոս։

Պատրաստման եղանակը. թավայի մեջ տապակել մանրացրած սոխը, սխտորը, գազարն ու կարտոֆիլը։ Արգանակը հասցնել եռման, վրան ավելացնել տապակած բանջարեղենը եւ 10 րոպե եփել։ Հավի ֆիլեն տապակել եւ կտրատել քառակուսաձեւ։ Արգանակին ավելացնել հալած պանիրը եւ լավ խառնել, այնուհետեւ կիսապինդ պանիրն ու կրկին լավ խառնել՝ աղով եւ պղպեղով համեմելով։ Ամբողջը եփել եւս 5 րոպե, առանց եռացնելու, եւ խառնել բլենդերի մեջ։ Մատուցելիս ֆիլեն լցնել ապուրի մեջ եւ զարդարել մանր կտրատած մաղադանոսով։

ՍՊԱՆԱԽՈՎ ՈԼՈՌԻ ՊՅՈՒՐԵ-ԱՊՈՒՐ։ Բաղադրիչները՝ 200 գ կանաչ ոլոռ, 80 գ սոխ, 210 գ սպանախ, 4 ճ. գդ. թթվասեր, 200 գ կարտոֆիլ, 1,2 լ հավի արգանակ, 10 մլ ձիթայուղ, աղ, պղպեղ։

Պատրաստման եղանակը. հավի արգանակի մեջ խաշել մանր կտրատած սոխը, կարտոֆիլը, ոլոռն ու սպանախը, այնուհետեւ ամբողջը հարել բլենդերում։ Սպանախի մի քանի տերեւները տապակել 1 րոպե։ Մատուցելիս ապուրը զարդարել սպանախի տապակած տերեւներով եւ 1 գդ. թթվասերով։

ԶԻՐԱՅՈՎ ԿԱՐՏՈՖԻԼԵ ԱՊՈՒՐ։ Բաղադրիչները՝ 5 հատ կարտոֆիլ, 2 գլուխ սոխ, 6 պճեղ սխտոր, 1 ճ. գդ. զիրա, 200 մլ սերուցք, յուղ, աղ, պղպեղ։

Պատրաստման եղանակը. թավայի մեջ տապակել մանր կտրատած սոխը, վրան լցնել քառակուսաձեւ կտրատած կարտոֆիլն ու մաքրած սխտորը՝ եւս 10 րոպե միասին տապակելով։ Թավայի մեջ լցնել 1 լ եռման ջուր, ապուրը համեմել աղով ու պղպեղով եւ եփել եւս 15 րոպե` մինչեւ կարտոֆիլը փափկի։ Այնուհետեւ, լցնել սերուցքը, ամբողջը եւս 5 րոպե պահել գազօջախին (առանց եռման հասցնելու) եւ հարել բլենդերի մեջ։ Առանձին թավայի մեջ զիրան 1 րոպե տապակել յուղով։ Մատուցելիս ամբողջը խառնել իրար հետ։

ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30