21.03.2017 10:16 Գ. Արամյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Կադաստրի աշխատողներին ստիպում են ՀՀԿ օգտին աշխատել

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման պետ Աշոտ Բաղդասարյանն այս օրերին լծվել է ՀՀԿ օգտին աշխատանքի։

Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, նա Շիրակի մարզային կառույցի աշխատակիցներին համոզում է ժամանակավորապես փոխել հաշվառման վայրը եւ խորհրդարանական ընտրություններին քվեարկել Մալաթիա-Սեբաստիա կամ Շենգավիթ համայնքներում։ Բանն այն է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով իր թեկնածությունն է առաջադրել նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանը, որը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանի ընկերն է։ Եւ ահա, կադաստրի մարզային ստորաբաժանման ղեկավարը հորդորում եւ ստիպում է, որ իր ենթակաները գան եւ Ա.Հովհաննիսյանի օգտին քվեարկեն։

Մինչ այդ նշենք, որ Քաղծառայության օրենքի 24-րդ հոդվածի Դ ենթակետի համաձայն քաղծառայողն իրավունք չունի իր ծառայողական դիրքը օգտագործել կուսակցությունների շահերը քարոզելու համար, իսկ նույն օրենքի 34 հոդվածի համաձայն օրենքի այդ կետը չպահպանելը հիմք է աշխատանքից ազատման համար։ Բայց քանի որ Աշոտ Բաղդասարյանը քարոզում է ՀՀԿ-ի օգտին, օրենքի այս կետը նրան բարեհաջող շրջանցում է։ Ի դեպ, «ՉԻ»-ն նման ահազանգեր է ստացել նաեւ Հայաստանի մյուս մարզերից։ Այս ամենը, սակայն, ուշագրավ է մեկ այլ իրողության համատեքստում. ինչպես հիշում եք, վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ խստիվ արգելել էր նման քայլեր անելն ու «արջի ծառայություն» մատուցելը։ Պարզվում է՝ այս ամենն իրականում շոու է, եւ հանուն ՀՀԿ-ի լավ էլ ծառայություն են մատուցում։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31