-
Մարդու մասին պետք է դատել ոչ թե նրա բարձր հատկանիշներով, այլ նրանով, թե ինչպես է նա դրանք օգտագործում։
Լառոշֆուկո
-
Համարի ընթացքը
Երեկ ուշ երեկոյան, Սերժ Սարգսյանի հետ հանդիպելուց հետո Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ վայր է դնում պատգամավորական մանդատը։
մանրամասն
-
Երեկ երեկոյան իշխանական կայքերը լուրեր հրապարակեցին, որ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը գտնվում է նախագահականում։ Այդ պահին արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը իրականացնում է «Տարոն, սիրուն չի» հերթական օպերացիան։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ նշել է, որ երեկ կայացել է Կոնգրեսի խմբակցության նիստ, որում քննարկվել են «Հարսնաքարի» դեպքերի հետեւանքով ստեղծված վիճակը եւ այդ կապակցությամբ կատարվելիք քայլերը, որոնք համահունչ կլինեն հասարակական ընդվզմանը։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
«Հարսնաքարի» դեպքերը հասարակական նման
հնչեղություն ստացան երեւի նաեւ այն պատճառով, որ հանցավոր համակարգը բութ համառությամբ
շարունակում է չընդունել
իր մեղքը եւ նույնիսկ
արդարացումներ գտնել իր «թիմակից» Ռուբեն
Հայրապետյանի համար։ Եթե այդ միջադեպից
անմիջապես հետո Ռուբեն Հայրապետյանը հանդես գար հայտարարությամբ, ստանձներ պատասխանատվության իր բաժինը,
ներողություն խնդրեր եւ հրաժարվեր պատգամավորական մանդատից,
համաժողովրդական
ցասումը երեւի այս
աստիճանի չէր հասնի։
Մարկ Նշանյան
ավելին
-
Ի պատասխան ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի այն հայտարարության, թե իրենք փորձելու են ՀՀԿ-ից մարդիկ բերել իրենց թեւը, Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե «ի տարբերություն ՀՀՇ-ի, ՀՀԿ-ն պոստին քնած չէ»։
ավելին
-
Հանրապետական պատգամավոր Դավիթ Հարությունյանը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի ոչինչ չանել, անգործության մատնվել, բայց իրավունք չունի չստանձնել ԱԺ էթիկայի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը։
ավելին
-
ՀՀԿ-ականները վերջապես խոսեցին։ Խոսեցին իրենց կուսակցի, իրենց
նախագահի մտերիմի
մասին, խոսեցին այլանդակ, ապաքաղաքական մի
հանցագործության մասին։ Նրանցից մեկին` ԿԳ
նախարարին, կնախանձեին բոլշեւիկներն ու նացիոնալ- սոցիալիստները միասին։ Չար կատակ է երեւի, բայց հենց կրթության ոլորտի պատասխանատուն է
հանդես եկել գեբելսյան «մտքով»։
Զ. Գաբրիելյան
ավելին
-
Ըստ «ՉԻ» աղբյուրների, տեղական իշխանիկներից որոշները, ինչպես նաեւ մեր սփյուռքահայերից շատերը այս օրերին կտրականապես հրաժարվել են ՀՀԿ օլիգարխներին պատկանող «դուքյաններում» որեւէ միջոցառում անցկացնելուց։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, որն ակտիվորեն մասնակցում էր մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիաներին, խիստ զայրացած է մյուս քաղաքական թիմերի լռությունից ու պասիվությունից։
Գայանե Զարգարյան
ավելին
-
ՀՀ Գլխավոր դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ,
իսկ ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայությունը
պետք է անցկացնեն ծառայողական քննություն
Գոհար Վեզիրյան
և
Մելանյա Ծառուկյան
ավելին
-
Սկիզբը N 600, 605
- Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությանը։ Ինձ, խոստովանեմ, բնազդաբար տագնապ է պատճառում տոնախմբությունների բարձրագոչությունը, քանի որ մարդու ներաշխարհին, հոգուն պետք է հանդարտ, խնամքով ու աննկատ հպվել։
Հրանտ Մաթեւոսյան
ավելին
-
Եվրոպական Խորհրդի
նախագահ Հերման վան
Ռոմպոյը, որը երեկ երեկոյան պետք է արդեն Հայաստանում լիներ եւ սկսեր իր
հանդիպումները
Հայաստանում, փոխել է
օրակարգը։ Նախատեսվում էր, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան եկող Ռոմպոյը երեկ պետք է այցելեր Ծիծեռնակաբեր, ապա երեկոյան հանդիպում ունենար Սերժ Սարգսյանի հետ, որից հետո նրանք պետք է հանդես գային մամլո ասուլիսով, իսկ արդեն մյուս հանդիպումները պետք է շարունակվեին այսօր։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին՝
Նեմեց Ռուբոյին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում նրա թիկնազորի անդամների կողմից դաժանաբար ծեծի
ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի բաժանմունքի պետ մայոր Վահե Ավետյանը,
10 օր շարունակ
գիտակցության չգալով,
կնքեց իր մահկանացուն։
Գայանե Զարգարյան
ավելին
-
Զորի Բալայանը երեկ հրապարակել է «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մասին հիվանդանոցում արված իր գրառումները, որոնք նա արել է մինչեւ Ավետյանի մահանալը։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Երեկ ՍԴ-ն մերժել է ԱԺ մեծամասնական ընտրակարգով թիվ 7 ընտրատարածքից պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի հիման վրա գործը` որոշելով ուժի մեջ թողնել մեծամասնական ընտրությունների արդյունքների վերաբերյալ թիվ 7 ԸԸՀ-ի որոշումը։
Քրիստինե Խանումյան
ավելին
-
Այս կտավը Կարմեն Թիսսեն-Բոռմենիսայի հավաքածուից է։ Կտավում պատկերված է նկարչի ծննդավայր Բերղոլթը, ինչն իր մշտական մուսան է հանդիսացել բնապատկերներ նկարելիս։
ավելին
-
Պատմության մեջ առաջին անգամ Ասիան
միլիոնատերերի թվով
գերազանցել է Հյուսիսային Ամերկային։ Այս մասին
հաղորդվում է Կանադայի Թագավորական բանկի եւ Capgemini խորհրդատվական ընկերության անցկացրած համատեղ հետազոտությունում։ Ներկա դրությամբ
Խաղաղօվկիանոսյան-
ասիական տարածաշրջանում 3,37 միլիոն մեծահարուստ է ապրում, որոնց պոտենցիալ ներդրումային ակտիվները կազմում են ավելի քան
1 միլիոն դոլար։
Ա. Մ.
ավելին
-
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է նախագահի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին, եթե այդպես կամենա Սիրիայի ժողովուրդը։ Այս մասին Ասադն ասել է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթին տված հարցազրույցում։
Ա. Մ.
ավելին
-
Բրիտանիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է «Կյանքը Բրիտանիայում» («Life in the UK») իմիգրացիոն թեստում կատարված փոփոխությունների մասին։ Մարդու իրավունքների, Բրիտանիայի եւ Եվրամիության քաղաքական համակարգի եւ այլ կետերի մասին տեղեկությունների փոխարեն նա այժմ կենտրոնանալու է երկրի համար իրապես կարեւոր բաների` Շեքսպիրի, քրիստոնեության, դուքս Վելինգթոնի եւ Թրաֆալգարի ճակատամարտի վրա։
Ա. Մ.
ավելին
-
Վրաստանի նոր վարչապետ Վանո Մերաբիշվիլին խորհրդարանում նախարարների նոր կաբինետն է ներկայացրել։ Այն քիչ է տարբերվում նախորդ կազմից։ Փորձագետների կարծիքով` փոփոխություններն ավելի շուտ կոսմետիկ բնույթ են կրում եւ կոչված են հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին «սթափեցնելու» Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու թիմին։
Ա. Մ.
ավելին
-
Երեկ արտակարգ պատահար է տեղի ունեցել Երեւանում։
Ինչպես դեպքի վայրից մեզ հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14.00-ի սահմաններում Չարենցի 64 շենքի 1-ին բնակարանում պայթյուն է տեղի ունեցել։
ավելին
-
- Պարոն նախագահ, ինչո՞ւ որոշեցիք ֆուտբոլ նայելու համար Կիեւ մեկնել հատկապես Ռուբեն Հայրապետյանի հետ։
ավելին
-
ՀՀ պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր զրահատանկային զորքերի առաջիկա պլանային զորավարժություններն անցկացվելու են «Հարսնաքարի» մերձակայքում։
ավելին
-
ՀՌԱՀ-ը պաշտոնապես հերքում է այն տեղեկությունները, թե իբր հեռուստաեթերի որակի բարելավման ծրագրի շրջանակներում որոշվել է մեծացնել տուգանքները ալկոհոլի, ծխախոտի եւ Արմեն Աշոտյանի գովազդների համար։
ավելին