15.07.2012 02:50 Գայանե Զարգարյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Փաստորեն «պրիստիժի» հարց է

Ըստ «ՉԻ» աղբյուրների, բոլորովին վերջերս ոչ պաշտոնական միջոցառումներից մեկի ժամանակ թունդ լեզվակռիվ են ունեցել նախկին եւ ներկա ՀՀԿ-ական ու դաշնակցական այրերը։

Բացի այն, որ հին ընկերներն ու նժդեհականները փորձել են իրար բան հասկացնել խորհրդարանական ընտրությունների գործընթացների արդյունքների  հետ   կապված, հետն էլ փորձել են թիկնապահների ինստիտուտի վերաբերյալ մտքեր արտահայտել, ինչն էլ, փաստորեն, ոչ այնքան ցանկալի  ավարտ է ունեցել։ Ըստ որոշ լուրերի, երբ  նախկին դաշնակցական նախարար Դավիթ Լոքյանը փորձել է իր շրջապատի  ՀՀԿ-ականներին ասել,  թե այդ ինչ «թազա» լոպազություն է  մի քանի թիկնապահներով մարդամեջ դուրս գալը, սեղանին ներկա ՀՀԿ-ականները, որոնց մեջ է եղել նաեւ  պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, վերջինիս հակադարձել են, թե հին ժամանակները անցյալում են, իսկ հիմա հազար ու մի շառ ու փորձանքից պաշտպանվելու խնդիր կա։ Ավելին, ներկաներից մեկն էլ իր հերթին նկատել է, որ. «Հիմա էդ էլ «պրիստիժի» մի մասնիկ ա, էլի, թող էդ  էլ լինի, հո դրանով չաղքատացա՞նք»։  

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31