26.05.2017 05:23 Մ. Ղալեչյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լրահոս

Ադրբեջանական Կոլումբոսն ու հայկական դրախտը

Օրերս ուսումնասիրում էինք ադրբեջանական դպրոցներում, բուհերում դասավանդվող՝ Ադրբեջանի պատմության դասագրքերը։ Այնքան հետաքրքիր փաստեր այնտեղ հայտնաբերեցինք։ Ինչ մտքներով անցել է, դա էլ գրել են։

Օրինակ, կարդում ենք. «Ադրբեջանը հանդիսանում է համաշխարհային քաղաքակրթության հնագույն կենտրոններից մեկը։ Ադրբեջանցիները աշխարհում պետականության ամենահին ավանդույթներ ունեցող ժողովուրդներից մեկն է։ Հինգ հազար տարվա պետականության պատմություն ունեն։ Ժամանակին սերտ հարաբերություններ են ունեցել Ասորեստանի ու Շումերա-Աքադական պետությունների հետ»։

Պարզապես ֆանտաստիկա է. գրել են, որ ադրբեջանցիներն են շումերա-բաբելոնյան մշակույթի հիմնադիրները, իսկ Գիլգամեշն ու Ավեստան՝ ադրբեջանական հին մշակույթի արգասիքները։ Ադրբեջանցիներն են Կյուրոսին հաղթել, Մակոդոնացին էլ վախենում էր ադրբեջանցիներից։ Նիզամին ադրբեջանցի գրող է, Զարատուստրան՝ ադրբեջանական գրականության հիմնադիրն է, Չինգիսխանը եւ Լենկթեմուրը Ադրբեջանի ազգային հերոս են։ Մի ծիծաղեք, լուրջ-լուրջ գրած է։

Բա գրած է, որ Ադրբեջանն է Կոլումբոսին օգնել հայտնաբերել Ամերիկան, քանի որ ադրբեջանցի միջնադարյան մաթեմատիկոսը հաշվարկներ է արել եւ ցույց տվել մայրցամաքի տեղը։ Թբիլիսին էլ է ադրբեջանական քաղաք եղել, որը 1122 թվականին Դավիթ 4-րդ թագավորը նվաճել է։ Հայաստանի մասին ընդհանրապես չենք խոսում. մեր բոլոր տարածքները բացառապես ադրբեջանական են եղել։

Բայց ամենահետաքրքիրն այն թեզն էր, որ ադրբեջանցիները աշխարհի ստեղծման ակունքներում են կանգնած եղել։ Ահա այսպիսին է պատմությունը Ադրբեջանի աչքերով։

Իսկ այս ամենի մասին նշում ենք, քանի որ երեկ մեր աչքով ընկավ հայ դպրոցական դասագրքերից մեկում գրած միտքը, մեջբերում ենք. «Աստվածաշնչի համաձայն, Հայաստանն է Եդեմ-դրախտաշխարհը, որտեղ արարվել են մարդկության առաջնեկները»։ Նկատի ունենալով Ադամին ու Եվային։ Այսինքն, դրախտը Հայաստանում է եղել ու հենց մեր մոտից է սկսվում մարդկության պատմությունը։

Չգիտենք, ով է այս հզոր մտքերի հեղինակը եղել։ Մենք էլ ենք Աստվածաշունչ կարդացել, բայց այնտեղ որեւէ տեղ չենք հանդիպել, որ դրախտը Հայաստանում է եղել։ Իսկ մենք Ադրբեջանի վրա ենք ծիծաղում. նրանք էլ գրել են, որ իրենք են մարդկության ստեղծման ամենա-ամենա սկզբում եղել։

Ու այս ամենը մեր դպրոցականներին է մատուցվում։ Ցանկալին իրականության տեղ դնելով։ Ու ոչ մի առարկություն չընդունող տոնով է մատուցվում։ Իբր աչքներովս ենք տեսել այդ դրախտը։ Մի օր նստելու ենք, հատ-հատ մեր բոլոր դպրոցական դասագրքերը ուսումնասիրենք։ Ադրբեջանականի դեպքում արդեն ամեն ինչ պարզ է, տեսնենք, էլ ինչ բացառիկություններ ենք ունեցել։

ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է

Այն, որ մեր պատմության գրքերը եւ ոչ միայն դպրոցական, այլ նաեւ՝ բուհական, ստեղծվում են շատ հաճախ կեղծիքների հիման վրա, եւ հիմնականում այդ կեղծիքները միտումնավոր բնույթ են կրում` վաղուց է հայտնի։ Ամենահայտնի օրինակը ԵՊՀ-ի ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի գրած պատմության դասագիրքն էր, համաձայն որի, 2008 թվականի մարտի 1-ին ընդդիմությունը մինչեւ ատամները զինված, տանկով, ականանետով, փորձում էր գրավել իշխանությունը, քանի որ համաձայն չէր աշխարհի ամենադեմոկրատական ընտրությունների արդյունքների հետ, իշխանություններն էլ, որոնք շատ զուսպ ու համբերատար էին, բարի, խաղաղասեր, ստիպված էին պաշտպանողական նկատառումներից ելնելով ութ տեռորիստ սպանել։

Հիմա որ բացենք ադրբեջանական դասագրքերը, նույն ոճով էլ այնտեղ կկարդանք ադրբեջանական ընդդիմության մասին։  Էդիկմինասյաններից այնտեղ էլ կան։

Մեր ամենամեծ խնդիրներից մեկն էլ սա է, որ դարեր շարունակ պատմությունից դասեր չենք քաղել, իսկ չենք քաղել, քանի որ շատ հաճախ այն կեղծվել է, խեղաթյուրված է սերունդներին ներկայացվել։ Հիմա դպրոցում Հայ Ժողովրդի պատմություն ենք անցնում, Հայ Եկեղեցու, Հայ երգի, պարի, այդ առարկաներից ամեն մեկն ունի իր Էդիկ Մինասյանը, որը ավելի շուտ ոչ թե պատմություն է գրում, այլ գովազդային ձեռնարկ։ Թե ինչքան մենք լավն ենք, որքան՝ կրոնապաշտ, ինչ բարի իշխանություն, եկեղեցի ենք ունեցել, ինչ հերոս հայդուկներ ենք տվել։ Իսկ թե ինչու է Հայաստան պետությունն այսօր նման ծանր վիճակում, ինչու են մարդիկ արտագաղթում, ինչու են տեղի ունենում մարտի 1-ն ու հոկտեմբերի 27-ը, ինչու է հասարակությունն այս աստիճան բեւեռացված, այս  մասին ոչ մի խոսք չկա։ Ի՞նչ ասեն, ճշմարտությունը վտանգավոր է։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30