22.12.2017 06:36 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

«ՉԻ» ռիթմով

Պարզաբանում է ՀՀԿ-ական պատգամավորը

ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը քվեարկության համակարգի խափանման պատճառով չէր մասնակցել նախորդ արտահերթ նիստում կայացած Դատական օրենքի մասին նախագծի քվեարկությանը։ Այդ պատճառով օրենքի նախագիծը չէր ընդունվել, իսկ քվեարկությունը մեծ իրարանցում ու խառնաշփոթ էր առաջացրել։

Այնուհետեւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ուղղել էր սխալն ու նոր քվեարկություն կազմակերպել, եւ օրենքի նախագիծը անցել էր մեկ ձայնի առավելությամբ։

Երեկ  պատգամավորից  հետաքրքրվեցինք, թե հաճա՞խ է պատահում, որ իր քվեարկության կոճակը փչանում է։ Ի պատասխան Մախմուդյանը նշեց. «Մտել եմ դահլիճ, ու հենց այդ պահից իմ քվեարկության համակարգը չէր աշխատում։ Եթե նկատեցիք, այդ աղջիկը (խոսքը նիստերի սպասարկման աշխատակցուհու մասին է (Մ.Ծ.)) քվեարկության պրոցեսից սկսած փորձում էր կարգի բերել համակարգը։ Իմ դահլիճ մտնելու պահից քարտս չէր աշխատում, եւ տեխնիկական սպասարկումն իրականացնողները տեղյակ են եղել եւ ի սկզբանե սկսել են համապատասխան աշխատանքներ տանել։

Ես, ի սկզբանե, եղել եմ այս օրենքի ջատագովներից, եղել եմ հարակից զեկուցող եւ չէի կարող դեմ քվեարկել օրենքին։ Այս օրենքը պետք է ընդունվի, որ ոչ թե երեք դատավորներից երկուսը ժամը 10-ին տուն գնան, մյուս երեքը` 12-ին։ Այս օրենքով դատական գործերը հավասարաչափ են բաշխվում։ Օրինակ Էրեբունին ունի 1000 գործ, Մալաթիան ունի ասենք 300, ինչո՞ւ պետք է աշխատեն տարբեր ծանրաբեռնվածություններով։ Մենք էլ ասում ենք բոլորինը նույն վարձատրությունն է, նույն պայմանները, Երեւանն էլ իր աշխարհագրական դիրքով յաման գիտի մեծ չի, ու դրա հետեւանքով քաղաքացին Էրեբունու դատավորի մոտ քննվող գործի ակնկալիքը ունենում է մեկուկես տարի հետո։ Մենք սրանով միայն դատավորների գործը չենք թեթեւացնում, առաջինը մենք երաշխավորում ենք, որ Երեւանի բոլոր քաղաքացիները երաշխավորված լինեն, որ իրենց դատական նիստը լինելու է մեկ ամսում»։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31