04.07.2017 11:46 Նատալյա Հովսեփյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Քաղաքական պոպուրի

Փամփուշտախառը Week End

Փամփուշտախառը Week End

Հանգստյան օրերին աշխարհում տեղի ունեցած հետաքրքիր եւ կարեւոր իրադարձությունների մասին՝ համառոտ:

ԻՐԱՔ: Իրաքյան զինվորները Մոսուլի արեւմտյան մասում «Իսլամական պետություն» տեռորիստական կազմակերպության հսկողությունից ազատագրել են եւս 2 շրջան ու մեկ կամուրջ: Ըստ դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջաուջաթի, այժմ զինվորները հսկում են Նայնավա շրջանի ադմինիստրացիայի շենքի շրջակայքը, որի մայրաքաղաքն է Մոսուլը:

Մոսուլի շրջանների ազատագրման ընթացքում իրաքյան զինվորները ոչնչացրել են ԻՊ-ի 79 տեռորիստի: Դաշնային ոստիկանության հրամանատար Ռաիդ Շաքեր Ջաուդաթի խոսքերով, զինվորներին հաջողվել է ձերբակալել տեռորիստներին, ովքեր փորձել են փախուստի դիմել՝ փախստականներ ձեւանալով:

Անբար շրջանի փախստականնրի ճամբարում տեռորիստ-մահապարտի ինքնապայթեցման հետեւանքով 14 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել: Քաղաքը ԻՊ-ից ազատագրվել է դեռեւս 2015 թվականին:

ՃԱՊՈՆԻԱ: Հոկայդո կղզում 5,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որի էպիկենտրոնը գտնվել է 30 կմ խորության տակ: Փլուզումների կամ զոհերի մասին տեղեկատվություն չի հայտնվում:

ԱՄՆ: Արկանզաս նահանգի Լիթլ-Ռոք քաղաքի Power Lounge ակումբում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով 28 մարդ է տուժել: Միջադեպի պատճառը հաճախորդների միջեւ ծագած կոնֆլիկտն է: Քաղաքի իշխանությունները ակումբն ընդմիշտ փակելու որոշում են կայացրել:

Նյու Յորքի Bronx Lebanon Hospital հիվանդանոցում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով 2 մարդ է զոհվել: Հայտնի է, որ հրացանով զինված տղամարդը գնդակահարել է մի կնոջ, այնուհետեւ ինքնասպան է եղել: Ըստ շրջանառվող լուրերի, կրակող Հենրի Բելոն հիվանդանոցի նախկին աշխատակիցն էր, ով հիվանդանոց մուտք է գործել բժշկական համազգեստով ու այդ հաստատության ID-քարտով: Միջադեպի արդյունքում, ընդհանուր առմամբ, 5 մարդ է տուժել:

ՉԻՆԱՍՏԱՆ: Խունան շրջանում առատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքներից 3 մարդ զոհվել է, 19-ը՝ անհայտ կորած է համարվում: Տվյալ պահին տեղական իշխանությունները որոնողափրկարարական օպերացիա են իրականացնում:

Գիյչժոու շրջանում գազամուղի 2 պայթյունների հետեւանքով 8 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել: Պայթյունների պատճառը չի հայտնվում:

ՇՎԵՅՑԱՐԻԱ: Շատո դ’Է բնակավայրի շրջակայքում 4,3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Զգալի վնասների մասին տեղեկատվություն չի հայտնվում: Սա վերջին 10 տարվա ընթացքում Շվեյցարիայում տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժն էր:

ԵՄԵՆ: Ըստ Առողջապահության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Նեվիո Զագարիայի, խոլերայի համաճարակի հետեւանքով երկրում մահացածների թիվը հասել է 1,500-ի: Տվյալ պահին հիվանդության 246,000 դեպք է գրանցված: Կազմակերպությունը, սակայն, նշում է, որ խոլերայի մահացության մակարդակը 1,7%-ով նվազել է, ինչը բավականին լավ ցուցանիշ է համարվում:

ՎԵՆԵՍՈՒԵԼԱ: Լառա նահանգում Գերագույն դատարանի կողմից Ընդդիմադիր ազգային ասամբլեայի իշխանության սահմանափակման մասին որոշման դեմ տեւական մասսայական բողոքների հետեւանքով 4 մարդ է զոհվել: Դատարանի որոշումը չեղարկվել է, սակայն ընդդիմության կողմնակիցները փողոց են դուրս եկել, դատարանի անդամների հրաժարականների եւ արտահերթ ընտրությունների անցկացման պահանջով: Ապրիլից սկսված բողոքի ակցիաներում, ընդհանուր առմամբ, 83 մարդ է զոհվել:

ՍԻՐԻԱ: Դամասկոսի Թահրիր հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 20 մարդ զոհվել է, 12-ը՝ վիրավորվել: Ըստ նախնական տվյալների, տեռորիստ-մահապարտն ինքնապայթեցվել է ավտոմեքենայի մեջ:

ԽՈՐՎԱԹԻԱ: Ռաբ կղզում պացիենտ Սերջան Սմոյվերը Կալաշնիկով հրացանից կրակել է հոգեբույժ Սինիշ Ռաքիչի ուղղությամբ. բժիշկի կինը փրկվել է՝ երկհարկանի բնակելի շենքի պատուհանից դուրս թռչելով: Հայտնի է, որ Սմոյվերին սպանելուց հետո հանցագործը բարիկադ էր սարքել սեփական բնակարանում եւ հայտարարել էր, որ պայթուցիկ սարք է պատրաստել:

ՍՈՄԱԼԻ: Էլաշա բնակավայրի ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ամենաքիչը 2 մարդ զոհվել է, 6-ը՝ վիրավորվել: Հայտնվում է, որ պայթուցիկ սարքը տեղադրված էր ճանապարհի կողային հատվածում: Կանխատեսվում է, որ միջադեպի մեղավորը «Աշ-Շաբաբ» իսլամիստական խմբակցությունն է, որը սերտ կապերի մեջ է «Ալ-Քաիդա» միջազգային տեռորիստական կազմակերպության հետ:

ՇՎԵԴԻԱ: Մալմե քաղաքի խանութներից մեկի հարեւանությամբ 2 անհայտ անձանց կողմից արձակած կրակոցներից 3 մարդ է տուժել: Հայտնվում է, որ տուժածները ոստիկանությանը հայտնի են որպես թմրավաճառներ: Հանցագործները փախուստի են դիմել:

ՀԱՅԱՍՏԱՆ: Զրո՝ թիվ ու իրավիճակ:

Հ.Գ. «Week End»/ Ուիք էնդ (շաբաթվա վերջ, հանգստյան օրեր)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
      1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30